Իրանա-սաուդական հարաբերությունների լարման համատեքստում շատ հետաքրքիր է հետևել ներիրանական խոսույթին և բանավեճերին:
Այս առումով, ուշագրավ է, որ իրանցի պահպանողականները և ազգայնականները փաստորեն համատեղ ճակատով են հանդես գալիս ազատականների դեմ վեճում՝ պնդելով, որ Իրանին փաստացի պատերազմ է հայտարարվել, մինչդեռ այդ պայմաններում ազատականները փոխանակ քննադատելու սաուդցիների վարքագիծը բացառապես քննարկում են, թե արդյո՞ք ճիշտ էին սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ Իրանում ձեռնարկված գործողությունները:
Այս համատեքստում շատ տպավորիչ է հատկապես իրանցի լրագրողներից մեկի գրառումը. «Սա շիաների և սուննիների պատերազմ չէ, սա արաբների և նույնիսկ Արաբիայի ու Իրանի միջև պատերազմ չէ: Սա ահաբեկչության պատերազմն է անվտանգության, խաղաղության և ազատության դեմ, հետադիմականության պատերազմը ապագայի դեմ: Եվ, կասկած չկա, որ Սաուդյան տոհմն է տարածաշրջանի բոլոր դիվական ուժերի կառավարիչը և գլխավորողը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել