Էս ի՜նչ ենք անում չինացիներո՜վ... էս ի՞նչ ենք անում...
Ինչ ենք անում, ինչ ենք անում, սեփական տնտեսության փուչիկն ենք պայթեցնում, ձեռքի հետ էլ ռաշկա ու ազերբայչան անունով բենզակալոնկեքն ենք «պաժառ» գցում։
Իսկ հիմա՝ հերթով.
«Brent» մարկայի նավթի գինը երեկ փլուզվեց ևս 2.5%-ով և արդեն վաճառվում է բարելը $33.36-ով այն բանից հետո, երբ մեկ շաբաթվա մեջ արդեն 2-րդ անգամ Չինաստանի ֆոնդային բորսան բացվելուց 15 րոպե հետո ամբողջ 7%-ով փլուզվում է, և ընդամենը 15 րոպեում ամբողջ 600 միլիարդ դոլար կորցրած ֆոնդային բորսան հետագա կատաստրոֆիկ փլուզում թույլ չտալու համար փակվում է։
Պատկերացրեք միայն՝ 15 րոպեում փոշիացած 600 միլիարդ դոլար և 7%-ով «էժանացած» Չինաստան։
Իսկ Չինաստանն աշխարհում երկրորդ տնտեսությունն է ԱՄՆ-ից հետո, աշխարհում 2-րդ նավթի սպառողն է ԱՄՆ-ից հետո և աշխարհում 1-ին նավթի գնորդն է (քանի որ ԱՄՆ-ի օգտագործած նավթի մեծ մասը սեփական արդյունահանում է)։
Ահա և ձեզ պատասխանը, թե ինչու է նավթի գինն այդքան կտրուկ իջնում։ Ու նաև նկատի ունենալով նավթի շուկայում առաջարկի էական (օրական 1.5-2 մլն բարել՝ դեռ Իրանի արտահանումը չսկսած վիճակում) գերակայությունը պահանջարկի նկատմամբ, թե ինչու այն չի բարձրանալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել