Ուրիխանանն ընդամենը վեց-յոթ ամիս է, ինչ, այսպես ասած, լրագրության համքարության ներկայացուցիչ է, առավել ստույգ` աշխատում է այդ համքարության հետ:  
Այդ կարճ ընթացքում նա հասցրել է վիրավորել ահագին շատ լրագրողների, արժանավոր, վաստակ ունեցող մարդկանց` իր հայտարություններում լինելով նաեւ ոչ կոռեկտ. հեռու չգնամ` իմ օրինակը ձեզ վառ ապացույց... Ես համարժեք չեմ հակադարձել, որովհետեւ ունեմ իմ օրենքները` ողջ կյանքս հավատարիմ մնալ չգրված ոսկե կանոնին` չգրել լրագրողական համքարության ներկայացուցչի դեմ:
Հիմա, ես լավ չեմ հասկանում`ինչու է այդպես ընդվզել նա, երբ իմ կին խմբագրին ինքն էլ խորհուրդ էր տալիս կանացի լինել, կնոջ նման իրեն պահել. էդ ո՞վ է իրեն ասել, որ էդ արտահայտությունն ավելի վիրավորական է, քան այն նկարը, որի համար ինքը դատի է տվել բլոգերին:
Թանկագին Տիգրան, էներգետիկան նույնն է` մտքով սպանեցիր, մարմնով սպանեցիր: Սա «ա»: բ/.Ինչով չափես, նրանով կչափվես, ինչ ցանես, այն կհնձես, բա կարողացիր կուլ տալ... Էդ էլ է մեծ կարողություն. մեզ վիրավորելու համար ոչ մեկը դատի չի տվել չէ՞ քեզ, իսկ ո՞վ ասաց, որ գրչակը պակաս վիրավորական է: 
Չէ, ես կարողություն ունեցա քեզ շնորհակալ լինել ինձ նեղացնելու համար: Մնում եմ նույնին:
Ինչո՞ւ դու չես կիրառում այդ ոսկե կանոնը:
Գիտե՞ս՝ դա ուժեղ մարդկանց մենաշնորհն է:
Հըը՞:
Փորձիր. էշ նստելը մի այիբ է, էշից ընկնելը՝ երկու:
Հաղթահարվիր ու հետ վերցրու հայցդ ու տես, թե ինչ իսկական տղա ես դառնում:
Դո՛ւ: 
Հ.Գ. Սիրելի Տիգրան, առանց քաղաքականության, ոնց տեսնում եմ, յոլա չեմ գնում: Լսիր. ես ինչ-որ մտածում եմ, որ քեզ դրդում են, եւ ցանկանում են դեֆոլտի տանել, որպես քաղաքական գործիչ, որից դեպ ԲՀԿ մամլո խոսնակի պաշոտոնանկում մեկ քայլ է, ու դու տրվում ես այդ սադրանքին:
Սրա մասին էլ մտածիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել