Վերջին օրերին, տարբեր վայրերում, լսում էի միևնույն «փառավոր» խոսակցությունները․ մի կողմից՝ իրենց հեթանոս համարողները ասում էին, որ Հայերը ծլում, ծաղկում, զորանում էին մինչև 301թ․-ը, քրիստոնյաները եկան, և սկսվեց Հայերի անկումը․․․, մյուս կողմից էլ՝ որոշ քրիստոնյաներ ինձ փորձում էին համոզել, որ միայն քրիստոնեությունն է Հայերին ինքնություն և մշակույթ տվել ու այդպես շարունակ․․․
Հասկացե´ք վերջապես․ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է բաժանարար գծեր դնել Հայության շրջանում։ Դա մեզ համար կունենա միայն և միայն կործանարար նշանակություն։ Ե´վ մինչև քրիստոնեությունը, և´ դրանից հետո Հայերն ունեցել են վերելքներ և անկումներ, որոնք բազմապատճառ իրադարձությունների ամբողջություն են, և մեր հիմնական խնդիրները չեն սկսվել ու ավարտվել քրիստոնեության ընդունումից կամ չընդունումից։ Անհրաժեշտ է ուղղակի սթափ հայացքով նայել պատմությանը՝ վերցնելով այն արժեքավորը, որ կնպաստի Հայ Ազգի զարգացմանը և հզորացմանը։
Տեղին է հիշել ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ժամանակաշրջանի Աքեմենյան արքա Դարեհ I-ի խոսքերը․ «Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին հնարավոր է պառակտել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել