S. Cnund

«Սուրբ Ծնունդը գալիս է ամեն անգամ, երբ թույլ ես տալիս, որ Աստված ուրիշներին քո միջոցով սիրի»: Մայր Թերեզա
Աստված ամենուր է և ամեն ինչի մեջ: Նրան չի կարելի դիտարկել առանձին: Ամեն ինչ Աստված է: Նրա գոյությունը նման է հոլոգրաֆիկ պատկերի: Նա անբաժան է:
Երկար ժամանակ է, ինչ Աստծո ներկայությունը ես զգում եմ իմ գլխում: Աստծո ներկայությունն իմ կյանքում ոչ թե գիտելիք է կամ հավատ, այլ հենց ներկայություն է:
Նույն կերպ երեխաներն են հայտնվում մեր կյանքում: Չէ՞ որ նրանք մեր հավատի արգասիքը չեք (ես հավատում եմ, որ ես երեխա ունե՞մ) կամ գիտելիքի արդյունք: Դուք ընդամենը կարող եք վկայել, որ նրանք կան:
Ինչո՞ւ եմ ես այս ամենը հիմա ասում: Հիմա Սուրբ Ծնունդն է:
Իսկ ի՞նչ ասել է Սուրբ Ծնունդ: Այն Աստծո Ծնունդն է մեր սրտում: Եվ ես ցանկանում եմ, որ Դուք այն բացահայտեք ձեր ներսում: Ընդ որում, այդ բացահայտումը կապ չունի կրոնի հետ: Այն միշտ եղել է ու հիմա էլ մեզ հետ է՝ ինչպես օդը, որ մենք շնչում ենք, ինչպես արևը, որ միշտ մեր գլխավերևում է:
Ես մանկությունից հիշում եմ, երբ մեծերն ասում էին՝  առանց պատճառի ծիծաղելը հիմարության նշան է: Առաջ ես վախենում էի «հիմար» լինելուս համար մեղադրվելուց: Հիմա՝ ոչ: Որովհետև առանց պատճառի Երջանկությունն է իսկական Երջանկությունը: Այն պայմանավորված չէ որևէ բանով: Այն ուղղակի կա: Եվ պետք չէ այն հետապնդել ունենալու համար:
Այո՛, ես գիտեմ, թե որքան դժվար է հաղթահարել սիրո հանդեպ ունեցած վախը ի շահ Աստծո կենդանի ներկության:
Անգամ հիմա, երբ ես գրում եմ այս բառերը, լսում եմ ներսիցս եկող կամացուկ ձայն, որը շշնջում է. «Դու ինչո՞ւ ես գրում այս ամենը: Ընդունված չէ Աստծո մասին գրել: Ի՞նչ կմտածեն քո մասին: Կմտածեն, որ դու…հիմար ես»: Հա, կա՛ նման բան: Բայց կա նաև Աստծո հետ հանդիպելու պարզագույն մի միջոց. Նրան քո կյանք հրավիրել:
Այսօր Սուրբ Ծնունդն է: Եվ կարևոր չէ՝ համաձայն որ մի օրացույցի: Սուրբ Ծնունդը մեր կյանքում կարող է լինել ցանկացած օր: Սուրբ Ծնունդը խորին խորհուրդ ունի:
Ես բոլորին, ովքեր ուզում են, սրտանց մաղթում եմ այս տարում զգալ կենդանի ներկայությունը սիրո, հոգածության, պաշտպանվածության, ազատության, անկեղծության, խաղաղության, բարության ուժի, մաքուր գիտակցության, անսահման սիրո չհեռացող Երջանկություն:
Ես ուզում եմ ձեզ ասել՝  շնորհավոր Սուրբ Ծնունդ: Ասել ոչ որպես հերթապահ մի բան: Արտահայտությունն այդ ասել անկեղծ ուրախությամբ, որ Ձեզ հետ էլ նման բան պատահի: Նույն այդ Ծնունդով, որ կծնվի Ձեր սրտերում:
Իսկ օրացույցային տոնն ընդամենը հիշեցում է այն մասին, որ դա հնարավոր է: Եվ հնարավոր է ցանկացած օր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել