Բաղադրիչներ

Խմորի համար
ալյուր – 380 գր
շաքարավազ – 220 գր
ձու – 3 հատ
կարագ – 75 գր
մեղր – 2 ճ/գդ
կոնյակ – 2 ճ/գդ
սոդա – 1 թ/գդ
Բիսկվիթը ցողելու համար՝
թեյ սև – 100մլ
կիտրոն – 2 շերտ
Ցիտրուսային կրեմի համար
հյութ նարինջի – 150 մլ
հյութ կիտրոնի – 2 ճ/գդ
կիտրոն – 100գր(կեղև)
նարինջ – 50գր(կեղև)
ձու – 3 հատ(դեղնուց)
ալյուր – 2ճ/գդ
շաքարավազ – 4 ճ/գդ
աղ – 1 պտղունց
Թթվասերով կրեմի համար
թթվասեր – 1 կգ(30% յուղայնությամբ)
շաքարավազ – 220 գր
խտացրած կաթ – 3 ճ/գդ
վանիլին – 1 տաշեղ
Ձևավորման համար՝
ջեմ նարինջի – 2 ճ/գդ(կամ միջին թանձրության մեղր)
ընկույզ – 100 գր
թխվածքաբլիթ – 1/2 բաժակ

Պատրաստման եղանակ
Հրակայուն ամանում հարում ենք ձուն և շաքարավազը մինչև համասեռ զանգված ստացվի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագը, մեղրը, կոնյակը և սոդան (սոդան կարիք չկա նախապես քացախով մարելու կամ փխրեցուցիչով փոխարինելու, քանի որ մեղրի հետ խառնուրդը կապահովի անհրաժեշտ արդյունք)։
mexrov-tort-amanorya-2
Ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի, բայց չենք եռացնում։ Կրակը թուլացնում ենք և այդ վիճակում խառնում ևս 10 րոպե։
mexrov-tort-amanorya--3
Ավելացնում ենք մաղած 300 գր ալյուրը և լավ խառնում ենք։
mexrov-tort-amanorya-4
Խմորը վերցնում ենք գոլորշու վրայից։ Աշխատանքային մակերեսի վրա 80 գրամ ալյուր ենք ցանում և վրան դնում տաք խմորը։ Հունցում ենք, մինչև էլաստիկ զանգված ստացվի։
mexrov-tort-amanorya-5
Գունդը բաժանում ենք 6 մասի։
Խմորի 1 մասը դնում ենք հանվող 25 սմ տրամագծով կաղապարի մեջ և գրտնակում ենք։
mexrov-tort-amanorya-6
Զգուշորեն տեղափոխում ենք չոր յուղաթղթի վրա և մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 4-4,5 րոպե։ Բիսկվիթը պետք է ոսկեգույն երանգ ստանա, բայց ոչ չորանալու աստիճան։ Եզրերը թխվածքաբլիթի պես չոր պետք է չլինեն։
mexrov-tort-amanorya-7
Եթե շերտը թխվելու ընթացքում սկսի փքվել, պետք է ծակծկենք պատառաքաղով։ Թխված և սառած բիսկվիթների եզրերը հավասարեցնում ենք։
mexrov-tort-amanorya-8
Ցիտրուսային կրեմի համար հանում ենք 1 կիտրոնի և կես նարնջի կեղևը։ Կիտրոնից 2 ճ/գդ հյութ ենք քամում, իսկ 2 նարնջից` 150 մլ։
Կաթսայում խառնում ենք ցիտրուսների հյութերը, կեղևները, շաքարավազը, 1 պտղունց աղը, մաղած ալյուրն ու դեղնուցները և դնում ենք կաթսան միջին կրակի վրա և անընդհատ հարելով հասցնում եռման աստիճանի։ Կրակը թուլացնում ենք և շարունակում եփել ևս 1,5-2 րոպե` անընդհատ խառնելով։ Ուշադիր պետք է լինենք, որ կաթսայի տակը չկպչի։
mexrov-tort-amanorya-9
Կրեմն անցկացնում ենք մանր անցքերով քամիչով և դնում մի կողմ։
Բիսկվիթները ցողելու համար շատ թունդ և քաղցր թեյ ենք պատրաստում` ավելացնելով 2 կտոր կիտրոն:
mexrov-tort-amanorya-10
Թթվասերով կրեմի համար կտրատում ենք երկայնքով վանիլինի տաշեղը, դանակի սայրով մաքրում ենք սերմերը։
mexrov-tort-amanorya-11
Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, խտացրած կաթը և վանիլի սերմերը և  ձեռքի հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստացվի։
Բիսկվիթը դնում ենք մատուցարանի վրա։ Թեյը քսում ենք մակերեսին շատ բարակ
շերտով։ Վրայից հավասարաչափ տարածում ենք ցիտրուսային միջուկը։
mexrov-tort-amanorya-12
Ապա ցիտրուսային միջուկի վրայից քսում ենք թթվասերային կրեմի շերտը։
mexrov-tort-amanorya-13
Հավաքում ենք բիսկվիթները` կատարելով նույն գործողությունը բոլոր շերտերի համար։ Վերևի շերտի վրա ցիտրուսային միջուկ չենք քսում։
Տորթի վերևի հատվածը և կողքերը պատում ենք թթվասերային կրեմով։
mexrov-tort-amanorya-14
Ընկույզը մանրացնում և խառնում ենք թխվածքաբլիթի կամ բիսկվիթի փշրանքի հետ։
mexrov-tort-amanorya-15
Եզրերն ու կողքերը պատում ենք փշրանքով. դա հարմար է անել լայնաշեղբ դանակով։
mexrov-tort-amanorya-16
Մակերեսին մեղրով կամ ցիտրուսային ջեմով նախշեր ենք անում և տեղափոխում ենք պատրաստի տորթը սառնարան ողջ գիշեր։
mexrov-tort-amanorya-17
Պատրաստի տորթ ձևավորում ենք ըստ  ցանկության, օրինակ պատրաստի թխվածքաբլիթներով:
mexrov-tort-amanorya-19
Փոքր-ինչ ժամանակատար և ծախսատար, բայց արդյունքում շատ համեղ մեղրով տորթ:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել