12390929_1533309086985415_2279038413620810458_nՏեսնո՞ւմ եք մարդկանց իմ թիկունքում։ Նրանք շտապում են աշխատանքի և ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում։ Հաճախ մենք այնքան ենք խճճվում մեր ամենօրյա կենցաղում, որ մոռանում ենք դադար առնել՝ հիանալու համար կյանքի գեղեցկությամբ։
Ասես զոմբի լինենք։ Վեր նայեք և ձեր հեռախոսներից դուրս եկեք։ Ողջունեք պատահած առաջին մարդուն և գուցե գրկեք նրան, ով հուզված կթվա։ Օգնեք մեկին։ Պիտի ամեն օրդ ապրես որպես վերջինը։ Գիտե՞ք՝ մարդիկ ինչ չգիտեն իմ մասին. որ ես մի քանի տարի առաջ դեպրեսիա էի տանում։ Երբևէ որևէ մեկին դրա մասին չեմ ասել։ Ստիպված էի պայքարել իմ դեպրեսիայի դեմ։ Ինձ իմ երջանկությունից զրկողը ԻՆՔՍ էի։ Յուրաքանչյուր օրդ թանկ է, ուրեմն եկեք հաճույքի վերածենք այն։

Վաղը երաշխավորդած չէ, դրա համար ապրիր այսօր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել