Թուրքիայի վեցերորդ նախագահ Ֆահրի Քորություրքը (1973-1980) նախագահ դառնալուց տարիներ առաջ Խորհրդային Միությունում դեսպանի կարգավիաճակով այցելել է Երևան: Մատենադարանի հուշամատյանում նա թողել է հետևյալ գրառումը՝
«Շատ ճոխ տպավորություններ ունեմ: Զարմացա տեսնելով Երևանի մատենադարանի կողմից և Հայաստանի գիտական աշխատություններից ներս արձանագրված բարձր զարգացումներն ու ժողովրդի բարձր մշակույթը: Շատ գոհ եմ, որ այցելել եմ Հայաստան: Հայ ժողովուրդը խոշոր հարցերի հետ դեմ հանդիման է և կջանա հաղթահարել այդ հարցերը, արձանագրում է կարևոր հաջողություններ: Ինձ մոտ ամենալավ տպավորությունը թողեցին մասնավորաբար այն պարզ ու խոնարհ մարդիկ, ովքեր ինձ ջերմ ընդունելություն ցույց տվեցին: 24 մարտ, 1964, Ֆահրի Քորություրք: Թուրքիայի՝ Խորհրդային Միության դեսպան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել