1995թ-ին, ՀՀ Զարգացող ժողովուրդների ասամբլեան (ԶԺԱ) հունվարի 4-ը հռչակեց Անանաս կտրելու միջազգային օր: Տոնը նշվում է միայն Հայաստանում, մասնավորապես Երեւանում եւ հարակից մի քանի մարզերում: Տոնն ուղեկցվում է հայկական երգ ու պարով, տոնակատարությամբ եւ հրավառությամբ: Անանաս կտրելու պաշտոնական արարողության խորհուրդը դրամական միջոցների խնայումն է. «Գնել 1 հատ, զարմացնել` շատերին» հատուկ նշանաբանով:
Սակայն այս տոնակատարությունը հայ ժողովրդն ավելի ակտիվորեն սկսեց նշել 2000-ական թթ-ից, երբ մի քիչ ընկավ տոնի խորհուրդ հանդիսոցող արքայախնձորի գինը: Այն սկսեց հասանելի դառնալ շատերին, ինչն էլ մասայական դարձրեց այս տոնը: Հատուկ ծիսակարգը պահանջում է Անանաս գնել 5-ից 10 օր վաղ, պահել Ամանորի ճոխ սեղանին` որպես զարդ, մեծարել նրան, անվերջ խոսել նրա մասին, քննարկել այդ տարվա գնային քաղաքականությունը: Եվ միայն հունվարի 4-ին է թույլատրվում կտրել այն` մատուցելով միայն ընտանիքի անդամներին: Եվ նրանում քաքնված «նեխած» կտորն ում որ բաժին հասնի` ընտանիքի այդ անդամի համար տարին թթվաշ է անցնելու:
Շատ կարեւոր է այն հյուրասիրել նաեւ հարեւանի երեխաների, ովքեր պատահաբար հյուր կգան հայ օջախ: Այդ ժամանակ պարտադիր պետք է ասել. «Կեր, դուք սրանից չեք ունեա...»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել