Գիտնականներին հաջողվել է վերջնականապես ապացուցել, որ գրկախառնությունն օգնում է ունենալ ավելի բարձր իմունիտետ, կարգավորում է սրտի ռիթմը, առաջացնում հաճելի հույզեր և դրական էմոցիաներ: Բրիտանացի գիտնական Դեյվիդ Ագուսայի կարծիքով գրակառնությունն օգնում է մարդկանց կարգավորել ուղեղի աշխատանքը՝ մասնավորապես օգտակար հորմոնների չափաքանակի ավելացման շնորհիվ: Մեկ այլ գիտնականների խումբ էլ անցկացված փորձարկումների հիման վրա եկել է այն եզրահանգման, որ բարեգործությունն ու նվիրատվությունն էապես ազդում են առողջության վրա: Անցկացված գիտափորձով հնարավոր է եղել ապացուցել. մարդիկ ովքեր հաճախ են նվերներ գնում և նվիրում, ավելի երջանիկ են, իսկ այդ երջանկությունն իր դրական ազդեցությունն է ունենում: Նման մարդիկ շատ ավելի քիչ են դժգոհում արյան ճնշման տատանումներից և գլխացավերից: Այնպես որ հաճախակի նվիրեք սեր և ջերմություն հարազատ ու մտերիմ մարդկանց և կլինեք առավել առողջ ու երջանիկ... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել