Պոստ պահող զինվորն էս աշխարհում ամենից շատ իր ծնողին ա ուզում տեսնի, ոչ թե սեփական PR-ով մտահոգ հայտնի կամ հայտնիության մարմաջով տառապող տարբեր տրամաչափի մարդկանց:
Եթե էդքան մտածում եք էդ զինվորի մասին, կազմակերպեք թող ծնողի հետ հանդիպի, ոչ թե դուք գնացեք, «մի 2 հյութ, 5 հատ վաֆլի, 3 բլոկ սիգարետ» տվեք էդ տղերքին, մի 78 հատ նկար արեք դիրքերից, ու ինքնագոհ վերադառնաք ձեր տները, թե բա մեծ գործ եմ արել:
Մեկ ա գիշերվա ցրտին դու չեք էդ պոստը պահելու, դուք ճոռոմ-ճոռոմ խոսելու եք, պատմեք, թե ոնց գնացիկ պոստեր՝ որպես «հերոս» եք ներկայանալու: Իսկ իրական հերոսն այդ ժամանակ ադրբեջանցու գյուլլի դեմը պատրաստ կանգնած ա իր AK-ով...ու ինքն առանց ձեր «ուշադրության» էլ իր գործը լավ ա անում:
Հ.Գ. Որոշել էի այլևս ոչինչ չգրել, բայց դե չստացվեց: Ի դեպ, եթե բոցաշունչ դիտարկումներ ունեցողներ կան, ավելի լավ է պահեն իրենց մեջ: Իմ վերոգրյալ մոտեցումը քննարկում չի ենթադրում ու անձնավորված էլ չէ: Էս երևույթը վերջին շրջանում շատ է տարածվել մեզանում: Զինվորը չի կարող ու չպետք է լինի ցանկացած քաղաքացու PR-ի միջոց:
Եթե սրտացավ գործ եք անում, մի հանրայնացրեք դա, քանի որ արածի ողջ իմաստը ու բովանդակությունը կորում է և հակառակը համոզելը շատ դժվար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել