Էսօր Գյումրիի շուկայում էի: Կլանված մարդկանց դեմքին էի նայում` խոժոռ, ամենեւին ոչ տոնական, հետեւում էի խոսակցություններին))) Տխուր տպավորություններով եմ վերադարձել: Անասելի դառնություն կա գրեթե բոլորի դեմքին, մարդիկ էնքան մտախոհ են, էնքան հոգսաշատ: Էն որ հազիվ ծայրը ծայրին հասցնելով մի կտոր միս են առնում, մի քիչ միրգ: Մեկն իր բալիկի հետ է , աղջնակի ուզած խաղալիքը չի առել, պստիկը լաց է լինում: Մի պապիկ առանց չափազանցության համոզում է գնել մոտ երկու բուռ ընկույզ` տոպրակի մեջ լցրած, ինքը` ցրտից սեւացած դեմքով: Չգիտեմ, բառեր չեմ գտնում: Այսօր իմ տեսած գյումրեցիների դեմքերը բառերով նկարագրել չեմ կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել