Տոնածառ, խաղալիքեր, Ձմեռ պապ և ամենակարևորը՝ ուրախ տրամադրություն. այս ամենը կարելի է տեսնել BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում: Մենք որոշեցինք մի ֆոտոպատմության մեջ ներկայացնել հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներին: Նրանցից շատերին լուսանկարեցինք մեր պատրաստած տաղավարում, իսկ ոմանց էլ՝ իրենց նախընտրած վայրում: Պետք է ասեմ, որ բոլորի նկարահանումները բավականին ուրախ են անցել: 
Մեր առաջին հյուրը դերասանուհի Տաթև Հովակիմյանն էր, նրան, վստահ եմ, լավ կհիշեք «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից: Տաթևը լուսանկարներում լրիվ հեքիաթային տեսք ունի և նման է գեղեցիկ տիկնիկի: 
«Ամեն տարի, ըստ ավանդույթի, ընտանիքի հետ եմ տոները նշում՝ մորս, հորս, քրոջս և մեր տան երեք անդամների՝ շունիկներիս։ Դրանից հետո ամեն տարի անցկացրել եմ տարբեր կերպ և գրեթե ոչ մի տարի չեմ պլանավորում ինչպես անցկացնել: Ժամը 12-ից հետո առանց պլանավորելու դուրս ենք գալիս ընկերներով և որոշում՝ որտեղ ենք ուզում անցկացնել գիշերը։ 2015 թվականը, ինչպես և վերջին մի քանի տարին ինձ համար շատ հարուստ էր իմ մասնագիտության առումով, բայց այս տարին առանձնացավ ինձ համար նաև նրանով, որ աշխատանքի հետ միասին ես ձեռք բերեցի հրաշալի ընկերներ, մարդիկ, ովքեր կան իմ կյանքում, ու ես սիրում եմ ասել՝ կարևորը՝ մենք իրար համար արդեն կանք։ Հարուստ ու սիրով լի տարի էր, և այդպես էլ ուզում եմ մուտք գործել 2016 թվական։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Դիզայներ Դիանա Շատվերյանը Նոր տարվա համար պատրաաստել էր ամանորյա հավաքածու: Դիանան նկարահանման ամբողջ ընթացքում ուրախ տրամադրություն ուներ, անգամ որոշեց երաժշտություն միացնել և սկսեց պարել: Շիկահեր գեղեցկուհին նախընտրեց նկարահանման համար կրել այս կարմիր զգեստը, որի կենտրոնում այս տարվա խորհրդանիշ կապիկն էր:

Աննա, Վլադ, Լեա, Հասմիկ. այս ընտանեկան զույգին էլ հրավիրեցինք մեզ մոտ: Աննան, իր բնավորության համաձայն, բավականին լավ էր պատրաստվել: Նա բերել էր տարբեր հագուստներ, գեղեցիկ գլխազարդեր, որոնք էլ ավելի հետաքրքիր դարձրեցին լուսանկարները: Փոքրիկ Հասմիկն իր համար տեղավորվեց զամբյուղի մեջ, իսկ Լեան անընդհատ վազում էր ամբողջ տաղավարով: 

«Բարի լույս հայեր» հաղորդման հաղորդավարներ Սիմա Բաղդասարյանը և Արտյոմ Կարապետյանը ուրախ տրամադրությամբ էին եկել տաղավար: Սիման շատ է սիրում Նոր տարին, հատկապես սիրում է տոնածառ զարդարել, նվերներ ստանալ և նվիրել. «Ինձ համար դա մանկուց տոն է եղել, ի վերջո, Նոր տարին մոգական տոն է, հնարավոր է՝ կատարվեն բոլորի երազանքները»: 
Սիմայի համար Ամանորն ընտանեկան տոն է. «Ես միշտ դիմավորում եմ տանը, որից հետո ես և ամուսինս միանում ենք մեր ընկերներին: Այս տարին ինձ համար չառանձնացավ նշանակալի իրադարձություններով, բայց դժգոհ չեմ 2015-ից» (հեղ. ինձ էլ վերջում լավ տարի մաղթեց)։

Անատի Սաքանյանին և Աննա Մանուչարյանին հիմա տեսնում եք ԱՏՎ հեռուստաընկերության «Քարե դարդ» սիթքոմում, որոշեցինք մեր ֆոտոշարքում նրանց էլ լուսանկարենք: 
Դերասանուհի Աննա Մանուչարյանը պատմեց, որ Նոր Տարին սովորաբար նշում է հայրական տանը` ընտանիքի հետ. «Շատ կարևոր եմ համարում Նոր Տարին դիմավորել ամենահարազատների հետ և պարտադիր գալիք տարվա համար երազանք պահել: Այս տարի որոշել եմ մի փոքր կտրվել քաղաքի եռուզեռից և տոները կանցկացնեմ Ծաղկաձորում: Բոլորին ուրախ տարի եմ մաղթում»:
Փորձելով ամփոփել տարին` Աննան նշեց. «2015 թվականը լի էր ամենատարբեր գույներով, եղան նոր նախագծեր, նոր առաջարկներ, նոր ֆիլմեր»: 

«Քարե դարդ»-ի Սիսին, նույն ինքը դերասանուհի Անատի Սաքանյանը, սիրում է մեծ շուքով նշել Նոր Տարին. «Այս տարի որոշել էինք տանը չնշել, բայց քանի որ ես դեկտեմբերի 31-ին նկարահանման էի, չստացվեց»: 
Դերասանուհու համար 2015-ի սկիզբը մի քիչ պասիվ էր, գործնական առաջարկներ չկային, փոխարենը ժամանակն անցկացնում էր ընկերների հետ. «Ամռանը օրերս հագեցած էին, քանի որ մի քանի տեղ էի աշխատում, հետո առաջարկ ստացա «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվել: Տարիս եզրափակում եմ շատ լավ, ուրախ և հաջողակ: Ամենաակարևորը՝ ուզում եմ մաղթել աշխարհին խաղաղություն, և թող բոլոր հայ զինվորներն առողջ, անվնաս տուն վերադառնան»: 

Երգչուհի Սոնա Ռուբենյանի համար 2015 թվականը նշանավորվեց իր նշանադրությամբ: Սոնան, ամփոփելով տարին, ասաց. «Ստեղծագործական հաջողություններ ևս եղան, նոր երգեր ներկայացրեցի, նոր տեսահոլովակ: 2016-ի Մարտի 8-ին կներկայացնեմ մի գեղեցիկ երգ՝ մայրիկներին նվիրված, որի հեղինակն է Ավետ Բարսեղյանը: Այս ամենին զուգահեռ ուզում են նշել անձնական կյանքում ունեցած իմ հաջողությունը, որն աղջկա համար առաջնահերթ է: Ուզում եմ՝ բոլորը լինեն առողջ, երջանիկ և հաջողակ»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Նկարահանումներն իրականացվել են «Creativdecor», «Armi Marti desing», «SonSation» խանութ-սրահներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել