Հեռուստացույցները դարձան պատուհաս այս տոն օրերին մեր քաղաքացիների համար... Անհայտ մի չինովնիկի կամ եսիմ ում մի կամայականության պատճառով ժողովուրդն այս առևտրի եռուզեռի մեջ կրակն ընկավ՝ ամեն մի հեռուստացույցի համար «թվայնացնող» սարք առնելու պահանջի պատճառով... Խաբին, ասին, թե հունվարի 1-ից կանջատեն անալոգայինը, դե անջատեք՝ ավելի քիչ մարդ կտեսնի ձեր հեռուստատեսային ապուշությունները, բայց ինչո՞ւ եք խաբում, որ կանջատեք ու ձեր խամաճիկների միջոցով ժողովրդի մեջ պանիկա ստեղծում, որ երեխուն նվեր առնելու փոխարեն պետք է ընկնեն, այդ սարքն առնեն, որը նվազագույնը 8,5 հազար է: Բայց դա դեռ վերջնական ծախսը չէ.. Չկան համապատասխան կաբելներ, կարգավորումներ։ Վերջում մնում է՝ մի հատ էլ հեռուստացույց գնվի։ Ու ինչի՞ համար. քանի որ ինչ-որ մեկը սարք է բերել և պետք է իրացնի։ Ամոթ է էլի: Եվ ո՞ւր է մեր «ընդդիմությունը», որ զբաղվի այդ հարցով և կառուցողական, այլ ոչ թե հացադուլներով, միտինգներով կամ պարզապես «ղժղժոցով»... Եվ լավ կլիներ, որ մեր լրագրողներն էլ շատ լուրջ զբաղվեին այդ հարցով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել