keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

2016 թվականի լավագույն աստղագուշակը հորոսկոպի բոլոր նշանների համար (Photo)

visibility 15668 commentմեկնաբանել
image1

Ամենաճանաչված աստղաբաններից մեկը՝ Պավել Գլոբան, կազմել է 2016 թվականի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար, որը և ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

Խոյ

Նոր՝ 2016 թվականին Ձեզ կընձեռվի նոր ճանապարհներ ընտրելու և նոր բարձունքներ գրավելու հնարավորություն։ Ձեր ստեղծարար էությունը սահմաններ չի ճանաչի։ Հաջողությունը կուղեկցի Ձեզ, ու ամեն մեծ բան Ձեր ուժերով կլինի։ Իհհարկե, ամեն ինչ հարթ չի լինելու, հնարավոր են կասկածներ ու տարաձայնություններ Ձեր ձեռնարկությունների սկզբում, բայց բնավորության տոկունությունը կօգնի հաղթահարել այդ ամենը։ Ամեն դեպքում Դուք կունենաք հենարան ու Ձեր համար դժվար պահերին կկարողանաք աջակցություն ստանալ մտերիմներից, երեխաներից, ծնողներից, ծնողներից ու հարազատներից։ Հնարավոր է, որ այն գործը, որով Դուք զբաղվեք, լինի այնքան հետաքրքիր ու գրավիչ, որ Դուք դրանով տարվեք մի քանի տարով, ու նույնիսկ այն դառնա հիմնականը Ձեր կյանքում առաջիկա մի քանի տարիներին։

Հաջողությունը կուղեկցի Ձեզ Կապկի տարում ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական հարցերում։ Ձեր հեղինակությունը հաջողությամբ կաճի։ Հնարավոր են որոշակի կորուստներ ու տատանումներ, բայց սրանում էլ Ձեզ կօգնեն մտերիներն ու ընկերները, դե իսկ խնդրից շեղվելու հարցում կօգնի սիրելի աշխատանքը։ Դուք կձգտեք ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման։ Զգուշացեք չարակամներից ու նախանձներից։

Վառ ու հիշվող իրադարձությունները 2016 թվականին կլինեն որոշակի պարբերականությամբ, այնպես որ՝ Խոյերը նոր տարում հաստատ չեն ձանձրանալու։ Անձնական հարաբերություններում միանշանակություն չի լինելու. Ձեզ մերթ թվալու է, որ Դուք ամենաերջանիկն եք, քանի որ միասին եք, մերթ էլ կթվա ընդհակառակը. կասկածները շատ են, սակայն ամեն դեպքում Ձեր հարաբերությունները ձանձրալի ու մակերեսային չեն լինի, ու հնարավոր է, որ Դուք մի շարք ուշագրավ ու հաճելի բացահայտումներ անեք Ձեզ համար այս ոլորտում։

Դուք ամբողջ տարին Ձեզ լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես։ Տարին կանցնի ակտիվ որոնումներում, ու Ձեր մարտական տրամադրվածությունը թույլ կտա իրացնել ծագող գաղափարներն ու հեշտությամբ դիմակայել քննադատությանն ու գրաքննությանը։ Դուք կկենտրոնանաք հոգևոր զարգացման վրա, ու Ձեր կյանքը կփայլի նոր գույներով։

Ցուլ

Ցուլերի մոտ 2016 թվականին կծագեն մեծ ու հեռանկարային պլաններ։ Դրանց իրացումը կընթանա փոփոխական հաջողություններով։ Հնարավոր է, որ Ձեզ սպասում է խոստովանանք Ձեր չարչարանքների ու տքնանքի համար, որոնք եղել են ավելի վաղ։ Ձեզ լավ աջակցություն կցուցաբերեն Ձեր մտերիմները, ու կարող եք վստահ լինել նրանց վրա, դե իսկ ընկերների հետ հնարավոր են որոշակի տարաձայնություններ, հատկապես՝ մարտ ամսին։ Կարևորը՝ մի մանրացեք ու հիշեք հայտնի ասացվածքը, որ հին ընկերը երկու նորից ավելի լավ է։

Մի պատմեք Ձեր գործերի մասին չստուգված մարդկանց, որովհետև կասկածելի գործընկերներ Ձեզ պետք չեն։ Մի արհամարհեք այս նախազգուշացումը, այլապես գլխացավանքից չեք պրծնի։ Դե իսկ ստուգված ընկերներն անպայման կօգնեն Ձեզ դժվար պահին։ Եթե Ձեզ մոտ կենցաղային կամ էլ աշխատանքային խնդրիներ են, անձնական կյանքում ամեն բան հարթ չէ, ապա մի ամաչեք ու դիմեք Ձեր լավ ընկերներին ու բարեկամներին, և նրանք անպայմանորեն կօգնեն Ձեզ հաղթահարել տարատեսակ խոչընդոտները։

Մարտ ամսին Ձեզ կհամակի ինքնաճանաչման անհաղթահարելի ծարավը, ու Դուք կտարվեք հոգևոր գրականությամբ կամ էլ փիլիսոփայական ուսմունքներով։ Դուք հակված կլինեք մեկուսացման, ինչպես նաև կխուսափեք մարդաշատ վայրերից ու աղմկոտ ընկերակցությունից։ Հնարավոր է, որ նոր գործունեություն սկսեք։ Արդյունքում Ձեր գործունեությունը տարվածությունից կվերաճի ինչ-որ ավելի մեծ բանի ու Ձեր տուն կբերի կայուն եկամուտ և ֆինանսական բարեկեցություն, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք իրացնել Ձեր պլաններն ու մտահղացումներն առաջիկա տարիներին։

Աշնան սկզբին Դուք պետք է մի քիչ հեռանաք ձանձրալի կենսաոճից ու ցրվեք ընկերների հետ համախոհների հաճելի միջավայրում։ Թուլանալով Դուք կկարողանաք լիցքավորվել ու ոգու կայտառություն ձեռք բերել, ինչպես նաև հարստանալ նոր գաղափարներով ու հետագա պրոյեկտների հեռանկարներով։

Երկվորյակներ

2016 թվականը բավականին հաջողակ է լինելու Երկվորյակների համար, ու դա վերաբերում է ինչպես նրանց կարիերային, այնպես էլ անձնական հարաբերություններին։ Կարող եք վստահությամբ ապագայի պլաններ կերտել։ Հատկապես հաջողակ կլինեն այն պրոյեկտները, որոնց ակունքները նախորդ տարիներին են ծնվել։ Հաջող են լինելու նաև հանրային գործունեության ու աշխատանքի հետ կապված ձեռնարկությունները։

Կապկի տարին հրաշալի հնարավորություն է տալիս Երկվորյակներին իրենց հասկանալու ու իրենց շուրջ կատարվող իրադարձությունները իմաստավորելու համար, ընդ որում՝ նաև այն իրադարձությունները, որոնք վաղուց մոռացվել են։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հիշելու և վերլուծելու, եթե հասկանաք, որ ամեն ինչ այս աշխարհում իր հերթականությամբ և ցիկլիկ է կատարվում։ Գործերը, որոնք հասունանում էին անցյալում, կվերադառնան Ձեզ մոտ, որպեսզի ավարտուն տեսքի հասցնեք դրանք։ Ճակատագիրը խոստանում է, որ Դուք շատ ազդեցիկ մարդկանց հետ եք հանդիպելու, որոնք հետագայում Ձեզ լավ աջակցություն կցուցաբերեն ու կազդեն Ձեր հետագա կյանքի վրա։

Չնայած գալիք տարին ընդհանուր առմամբ դրական է, Դուք պետք է երեք ճգնաժամային փուլերով անցնեք, որոնք ուղղակիորեն կախված են լինելու Ձեր սիրելի մարդու հետ հարաբերություններից։ Դուք լարվածություն կզգաք ամանորյա տոներին, ամռանը՝ հունիս-հուլիսամիսներին և հատկապես աշնանը՝ նոյեմբերի վերջին տասնօրյակում։

2016 թվականին Դուք շատ ժամանակ եք հատկացնելու անմիջականորեն ընտանիքի անդամների հետ հարաբերություններին, ուստի ամենայն հավանականությամբ գերլարումներն անխուսափելի են, և Դուք պետք է, չդադարեցնելով Ձեր ջանքերը, հետևեք Ձեր առողջությանը, որպեսզի հետագայում խուսափեք տհաճ հետևանքներից։

Ըստ ամենայնի, տարին կսկսվի աշխատանքային փոփոխություններով։ Հնարավոր է ղեկավարության փոփոխություն կամ էլ պաշտոնի բարձրացում։ Հնարավոր է նաև, որ փոխվի աշխատանքային մթնոլորտը. նոր աշխատասենյակ կամ էլ ավել հարմարավետ պայմաններ։ Այդ ամենը կօգնի Ձեզ նոր նպատակների ու մտահղացումների կյանքի կոչման հարցում։ Վստահ եղեք, որ այս տարվա ընթացքում կատարված ողջ կորպորատիվ աշխատանքը ոչ միայն գոհունակություն պարգևող արդյունքներ կբերի Ձեզ, այլև էական ֆինանսական եկամուտ կապահովի։

Խեցգետին

2016 թվականը Խեցգետինների համար խոստանում է լինել իրադարձություններով ու փոփոխություններով հարուստ բոլոր ոլորտներում։ Աշխատավայրում հավանական է ղեկավար կազմի փոփոխություն, ինչը կնպաստի Ձեր պլանների ու նպատակների փոփոխությանը։ Ձեզ կընձեռվի ընտրության հնարավորություն՝ մասնագիտական ու Ձեր հետագա գործունեության ընտրության առումով, և կատարելով այս կամ այն ընտրությունը՝ Դուք պետք է վստահեք Ձեր ուժերին։ Որքան տքնաջան կաշխատեք, այնքան մեծ կլինի Ձեր ընտրած ձեռնարկության վերջնական արդյունքը։

Գալիք տարում զբաղվեք հոգևոր որոնումներով ու ինքնաճանաչողությամբ։ Դրանք կօգնեն Ձեզ խուսափել բազմաթիվ սխալներից ու հիվանդություններից, ինչպես նաև հաղթահարել ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ։ Ձեր հոգևոր հավասարակշռությունը խաղաղություն ու հարմարավետություն կբերի Ձեր ընտանիքին։

Ձեր մտահաղացումների իրագործման համար լավագույն ժամանակամիջոցը 2016 թվականի երկրորդ կեսն է։ Ձեր ուժերն անպայմանորեն կհերիքեն դրա համար, առավել ևս, որ Դուք աջակցություն կստանաք մտերիմների կողմից։ Հաղորդակցվելով նրանց հետ՝ Դուք կարող եք սարեր շրջել Ձեր ճանապարհին։

Ինչպես հորոսկոպի շատ այլ նշաններ, Խեցգետինները Կապկի տարում կարող են բազմամյա ճանապարհ սկսել, որի ցիկլն ավարտուն տեսք կստանա մի քանի տարուց։ Դուք կունենաք քողարկված անսպառ պոտենցիալ, որը թույլ կտա Ձեզ մեծ գործեր անել ու իրականացնել հեռանկարային նախագծեր։ Հնարավոր է, որ Ձեր վրա ազդի նաև աշխարհում տիրող իրավիճակը։

Անձնական ճակատում Դուք որոշակի բարդություններ կունենաք տարեսկզբին, ինչը կստիպի փոփոխել որոշակի պլաններ։ Տարվա այս ժամանակահատվածում հնարավոր են չնախատեսված ուղևորություններ և բախտորոշ բնույթի հանդիպումներ։ Դուք նաև զբաղված կլինեք կարիերային հարցերով և, զուգահեռ, լուծելիս կլինեք բարեկամների հետ կապված հարցերը։ Մի անհանգստացեք, որովհետև գալիք տարի կայտառության լիցքը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները։

Առյուծ

2016 թվականի սկզբին Առյուծները ստիպված կլինեն անցնել մի շարք ոչ շարքային իրադարձությունների միջով, որոնք հետագայում կարող են փոխել նրանց կյանքն ու լցնել այն վառ ու հիշվող իրադարձություններով։ Դուք կընկղմվեք սեփական Ես-ի ակտիվ փնտրտուքի պրոցեսի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Դուք ստիպված կլինեք շատ ժամանակ անցկացնել ուղևորությունների մեջ՝ ինչպես երկարատև, այնպես էլ ոչ այնքան։ Դրանք կլինեն հետաքրքիր, բայց Ձեր ուղիները միշտ չի, որ հարթ են լինելու։ Ճանապարհին Ձեր առջև խոչընդոտներ կլինեն, բայց, հավատացեք, արդյունքն արդարացված կլինի։ Հաջողությամբ ավարտված աշխատանքը Ձեզ կպարգևի էմոցիաներ ու ուրախության զգացողություն, որը երկար կպահպանվի։

Գալիք տարի մեծ է հավանականությունը հին ընկերներին հանդիպելու, ովքեր հետագայում ակտիվ մասնակցություն կունենան Ձեր ճակատագրում։ Հենց նրանց վրա կարող եք հենվել կյանքի բարդ շրջաններում, որոնք բացառված չի, որ լինեն 2016 թվականի սկզբին և կեսին։

Այն Առյուծները, որոնք տարվա առաջին կեսին մաքսիմալ ջանքեր են գործադրել ու աշխատել են առանց հանգստանալու և ուժերը չխնայելով, արդյունքում անպայման ըստ արժանվույնս կհատուցվեն։ Հնարավոր է, որ Դուք ամենաանսպասելի պահին օգնություն ստանաք մարդկանցից, ումից ամենևին դա չէիք սպասում։

Տարվա երկրորդ կեսն ավելի պասիվ կլինի Ձեր համար։ Ձեզ սպասվում է կարևոր ընտրություն, և Դուք պետք է լուծեք ավելի վաղ դրված խնդիրները։ Ձեզ աշխատանքի մեծ ծավալ է սպասվում, ինչպես նաև տարատեսակ հոգսեր։ Դուք ստիպված կլինեք անհատույց օգնություն ցուցաբերել մարդկանց։ Ձմռանն ավելի մոտ հնարավոր են որոշակի կորուստներ։ Ձեզ համար դժվար կլինի իրավիճակը վերահսկել։ Հնարավոր է ղեկավարության փոփոխություն, որը կարող է վատացնել փոխըմբռնումն աշխատավայրում։ Այդ բոլոր անախորժությունները կմղեն Ձեզ կյանքի իմաստի մասին մտորումների, սակայն փիլիսոփայելը բնավ էլ վատ բան չէ։ Հոգեպես հարստանալով՝ Դուք ավելի հեշտ կանցնեք ճակատագրի փորձությունների միջով։ Մի՛ անհանգստացեք, որովհետև այս կյանքում ամեն ինչ շրջանաձև է, և Դուք անպայմանորեն կստանաք հատուցում Ձեր բարի գործերի համար։

Կույս

Կույսերի մոտ մարդկանց հետ փոխհարաբերությունները դուրս կգան առաջին պլան 2016 թվականին։ Ձեզ սպասվում են մեծ փոփոխություններ կենսակերպում և նոր ծանոթություններ։ Ձեզ մտերիմ ոչ բոլոր մարդիկ կողջունեն Ձեր մղումները, բայց արդյունքում Դուք, միևնույն է, ամեն ինչ կանեք այնպես, ինչպես Դուք եք պատկերացնում։ Վերջնական արդյունքում Դուք իրավացի կլինեք, որովհետև դա, ի վերջո, հենց Ձեր կյանքն է առաջին հերթին, ու Դուք պետք է որոշեք, թե ինչ ուղով շարժվել դրանում։

Կույսերը դատապարտված են փոխվելու ու իրենց հետ իրենց շրջապատող աշխարհը փոխելու։ Հնարավոր է, որ Դուք փոխեք աշխատանքը կամ էլ պաշտոնի բարձրացում ստանաք։ Մեծ է աշխատանքային ուղևորությունների հավականությունը, և չի բացառվում, որ Դուք անգամ փոխեք Ձեր բնակության հասցեն։ Ամեն դեպքում Ձեզ գլոբալ փոփոխություններ են սպասվում, ինչը չի կարող չարտացոլվել Ձեր ընտանիքի վրա ևս։ Մտերիմները միշտ չի, որ կհասկանան Ձեզ, բայց Դուք անպայման լավ գործեր ու արարքներ կանեք։ Ու եթե ոչ միանգամից, ապա ժամանակի հետ դրանք կգնահատվեն, այնպես որ, մի շտապեք տխրել ու համբերություն ունեցեք, որովհետև բախտն անպայման կգտնի Ձեզ ու Ձեր կողքով հենց այնպես չի անցնի։

Գարնան վերջը խոստանում է կենսական պայմանների բարելավում պարգևել, ինչպես նաև բավականին մեծ եկամուտ։ Դուք այդ ամենին արժանի կլինեք։ Հնարավոր է, որ պետք լինի ընկերների աջակցությունը։ Վստահ եղեք, որ ընկերները կլինեն Ձեր կողքին։ Կապկի տարին Կույսերի համար շատ առումներով ուսուցողական կլինի, և Դուք նոր ճշմարտություններ կբացահայտեք, կսկսեք նոր աղբյուրներից գիտելիքներ քաղել, ինչի շնորհիվ կվաստակեք շրջապատի հարգանքն ու համակրանքը, որը կկարողանաք հաջողությամբ կիրառել հօգուտ Ձեզ։

Եթե տարվա առաջին կեսին Կույսերն ակտիվորեն ընդունելու են կողմնակի օգնությունը, ապա երկրորդ կեսին նրանք կգերադասեն երախտահատույց լինել իրենց օգնողներին, ու հնարավոր է, որ արդեն իրենք ստանձնեն օգնողի կարգավիճակը։ Շրջապատող մարդկանց համար Դուք իմաստության մարմնավորումը կլինեք, ու մարդիկ դեմ չեն լինի օգտվել Ձեր խորհուրդներից ու Ձեր կենսափորձից։

Ինչպես շատ այլ կենդանակերպերի նշանների համար, Կույսերի մոտ գալիք տարի կսկսվի 8-ամյա ցիկլ։ Նպատակները, որոնք Դուք կսկսեք իրագործել 2016 թվականի գարնանը, ավարտուն տեսք կստանան աստիճանաբար ու մի քանի տարիների ընթացքում։

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել