Կարելի է ասել, որ զուգընկերների միջև ինտիմ խնդիրներ են առաջանում, երբ մեծ տարբերություն են զգում այն բանում, թե իրականում ինչ են ուզում և արդյունքում ինչ են ստանում: Անկողնում խնդիրները կարելի է բնութագրել որպես սեքսուալ անհամատեղելիություն, կամ դուք իրոք ինչ-որ սխալներ եք գործում, որոնք ձեզանից վանում են տղամարդկանց:
Պետք չէ անմիջապես հիշել արտաքինի կամ մարմնի թերությունների մասին, քանի որ կանացի սեքսուալությունը թաքնված է նրա մտքերում և երևակայության մեջ, ձայնի մեջ և սովորությունների:
Եվ այսպես, խոսենք կանացի ամենատարածված սխալների մասին, որոնք թույլ են տալիս անկողնում՝ ըստ տղամարդկանց:
1. Ձեր ննջասենյակն ավելի շատ աշխատասենյակ է հիշեցնում
Դուք մտածում եք, որ ննջասենյակում գտնվող համակարգիչը կամ ֆաքսի ապարատը չի՞ ազդի Ձեր զուգընկերոջ վրա: Ննջասենյակի այդպիսի մթնոլորտը տղամարդուն ասում է այն մասին, որ Դուք Ձեր աշխատանքային խնդիրները Ձեզ հետ անկողին եք բերում: Հիշե՛ք, Ձեր ննջասենյակը բացառապես քնի և սիրով զբաղվելու համար է: Ողջ տեխնիկան պետք է թողնել ննջասենյակի սահմաններից դուրս, կարելի է միայն թողնել գրքեր սեքսի մասին կամ նմանատիպ բաներ:
2. Չափից շատ մաքրասիրություն, կոկիկություն
Օրգազմից հետո անմիջապես լոգարան վազելը տղամարդու համար ամենագրավիչ տեսարաններից չէ: Մի՛ շտապեք Ձեզ կարգի բերել. արժե լոգանք ընդունել սեռական հարաբերություններից հետո, բայց միայն թե ավելի ուշ: Մնացեք անկողնում Ձեր սիրելի տղամարդու հետ, ամրապնդեք Ձեր ունեցած սեքսը համբույրներով, գրկախառնությամբ կամ նրա համար հաճելի խոսքերով:
3. Տնային հագուստ (դրես-կոդ)
Խոսքն այն մասին չէ, որ տանը միշտ հագնեք կարմիր ներքնազգեստ և գայթակղիչ զուգագուլպաներ, բայց լայնացած սպորտային հագուստը, կեղտոտ կամ պատռված վերնաշապիկը կտրականապես անթույլատրելի են: Քանի որ կապ չունի, թե որտեղ եք Դուք գտնվում, կարևորն այն է, որ Ձեր տղամարդուն դուր գալու ցանկությունը երբեք չլքի Ձեզ, նույնիսկ եթե նա Ձեր կողքին չէ: Դուք գիտեք, թե Ձեր մարմնի որ հատվածն է նրան առավել դուր գալիս, այնպես որ՝ կրեք հագուստ, որը կընդգծի նրա սիրելի հատվածը, և Ձեր սիրելին ավելի շատ կհիանա ձեզանով:
4. Խոսակցություններ Ձեր նախկին կողակցի, ընկերոջ մասին
Ոչ մեկին դուր չի գա, եթե իրեն համեմատեն ինչ-որ մեկի հետ, հատկապես եթե տղամարդ է: Ձեզ համար ավելի լավ կամ վատ չի եղել Ձեր նախկին ընկերոջ հետ, ուղղակի ուրիշ կերպ է եղել: Այժմ Ձեր կողքին մի մարդ է, ում Դուք, անկասկած, բոլորից շատ եք սիրում, և մի՛ փորձեք Ձեր անկողին բերել նախկին զուգընկերների հետ ունեցած փորձը:
5. Ինտիմը
Ամեն անգամ սեքսից առաջ Դուք թարմացնում եք Ձեր դիմահարդարումը, սանրվում եք, մաքրում եք ատամները… իսկ երբ հայտնվում եք Ձեր սիրելիի առջև, նա արդեն մոռացած է լինում, թե ինչ էր ուզում Ձեզանից: Սեքսում սպոնտան լինելը և «այստեղ և հիմա» արտահայտությամբ առաջնորդվելը տղամարդկանց համար ամենաուժեղ գրգռիչներն են:
6. Բարեգործություն
Եթե Դուք շատ եք հոգնել և տրամադրված չեք, իսկ Ձեր տղամարդու մոտ հակառակ տրամադրվածություն է, նրան լավություն մի արեք: Չէ՞ որ սեքսը բարեգործություն չէ, այլ, այսպես ասած, փոխշահավետ գործընթաց, որում երկուսն էլ ակտիվորեն մասնակցություն են ունենում: Մի մանրամասնեք, թե ինչու չեք կարող, ուղղակի մի երկու խոսքով ասեք, որ ծանր օր եք ունեցել և հոգնած եք, իսկ վաղը նրան անմոռանալի անակնկալ է սպասվում: Դա նրան կհետաքրքրի:
7. Տղամարդը՝ միշտ առաջնո՞րդ
Ոչ միայն նա պետք է գրավի Ձեզ անկողնում, այլ Ձեզ էլ չէր խանգարի նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցնել, ուղիղ և… փոխաբերական իմաստով: Շատ հոգեբաններ պնդում են, որ տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք սեքսի հարցում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում: Դրա համար ժամանակ առ ժամանակ կարելի է քնքուշ փիսիկից վերածվել վայրի վագրի և Ձեր տղամարդուն անմոռանալի պահեր պարգևել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել