Բաղադրիչներ

Շոկոլադե կարագի համար՝
կարագ – 200 գր
շոկոլադ սև – 100 գր
ալյուր – 100 գր(բրնձի)
Խմորի համար՝
կարագ – 400 գր(շոկոլադե)
ալյուր – 500 գր
կակաո – 30 գր
ջուր – 280 մլ(սառցե)
ձու – 1 հատ
հյութ կիտրոնի – 1ճ/գդ
աղ – 1պտղունց
Կրեմի համար՝
սերուցք 30-35% յուղայնությամբ – 500 մլ
կաթ – 200 մլ
ձու – 1 հատ(դեղնուց)
շաքարավազ – 200 գր
վանիլին – 1 տաշեղ
շոկոլադ սև – 100 գր
օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ
ընկույզ – 50 գր
Ձևավորման համար
շաքարի փոշի

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք սկզբում շոկոլադե կարագը:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք. թավայի մեջ ջուրը եռացնում ենք, վրան դնում շոկոլադով կաթսան (այնպես, որ կաթսան կպնի ջրին) և անընդհատ խառնելով հալեցնում շոկոլադը։
shokolade-napoleon-2
Հալեցրած շոկոլադը կրակի վրայից հանում ենք,վրան ավելացնում փափկեցրած կարագը և լավ խառնում։shokolade-napoleon-3
Այնուհետև այդ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Զանգվածը տեղափոխում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և 1 ժամով տեղափոխում սառցարանը։
shokolade-napoleon-4
Ապա պատրաստում ենք խմորը: Բաժակի մեջ լցնում ենք հարած ձուն, վրան ավելացնում սառցաջուրը, աղը, կիտրոնի հյութը։
Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը կակաոյի փոշու հետ, մեջտեղում փորվածք ենք անում, լցնում ձվով խառնուրդը և արագ համասեռ խմոր հունցում։
shokolade-napoleon-5
Խմորը ձեռքերով հունցում ենք այնքան, մինչև առաձգական դառնա։ Գունդ ենք անում, սրբիչով ծածկում և 20 րոպեով հանգիստ թողնում։
shokolade-napoleon-6
Այնուհետև գրտնակում ենք (եզրերը մեջտեղի հատվածից բարակ պետք է լինեն), վրան ալյուր լցնում, սրբիչով ծածկում և ևս 10 րոպե հանգիստ թողնում։ Սառցարանից հանում ենք շոկոլադե կարագը և բարակ շերտերի բաժանում։
shokolade-napoleon-7
Շոկոլադե քերուկները լցնում ենք խմորի վրա ( եզրերից 1,5-2 սմ հեռավորության վրա)։
Կարճ եզրերը բերում ենք շոկոլադի վրա և իրար մեջ ամրացնում։ Ստացված ուղղանկյան բաց մասերը սեղմում ենք, սրբիչով փաթաթում և 10 րոպե հանգիստ թողնում։ Ուղղանկյունը աչքաչափով բաժանում ենք 4 ուղղահայաց շերտերի, խմորը եզրերից հավաքում ենք ըստ «ծալվածքների» և ևս մեկ անգամ բաժանում երկու մասի։
Ստացվում է 4 շերտանի կիսաֆաբրիկատ, որը 20 րոպեով դնում ենք սառնարանը։
shokolade-napoleon-8
Վերցնում ենք խմորը և ալյուր ցանած մակերեսի վրա գրտնակում` մինչև 1սմ հաստությամբ ուղղանկյուն ստացվի։ Նորից կրկնում ենք 4 շերտ ստանալու գործընթացը և նորից դնում ենք սառնարանը։ Այս ամենը կրկնում ենք ևս երկու անգամ` ամեն անգամ չմոռանալով սառնարանում թողնել 20 րոպե։
shokolade-napoleon-9
Սառնարանից հանում ենք արդեն պատրաստ խմորը։ Ցանկալի է բացենք սենյակի պատուհանը, քանի որ շերտավոր խմորը ցածր ջերմաստիճան է «սիրում»։ Խմորը բաժանում ենք 6 մասի։
shokolade-napoleon-10
Յուրքանչյուր մասը բարակ գրտնակում ենք և շրջան կտրում, ամբողջ մակերեսը ծակծկում ենք պատառաքաղով։ Չենք մոռանում, որ խմորը թխվելուց մի քիչ փոքրանում է։ Կտրված եզրերը թողնում ենք յուղաթղթի վրա։ Շերտերն այդ կտորների հետ թխում ենք 7-10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
shokolade-napoleon-11
Շերտերը յուղաթղթով դնում ենք իրար վրա և թողնում սառչի։
Առանձին ամանի մեջ մանրացնում ենք շերտերի կտորները և դնում մի կողմ:
Վանիլինի տաշեղը բացում ենք և մաքրում սերմերից։ 1 բաժակ սառը կաթի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու օսլան մինչև համասեռ զանգված ստացվի։ Թույլ կրակի վրա եռացնում ենք սերուցքը վանիլինի սերմերի և շաքարավազի հետ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Անընդհատ խառնելով եռացող սերուցքի մեջ լցնում ենք կաթի և ձվի խառնուրդը և եփում թույլ կրակի վրա մինչև թանձրանա։ Վերցնում ենք կրակից, կրեմը քամում ենք և սառեցնում։
shokolade-napoleon-
Կրեմի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ դառնա։
shokolade-napoleon-12
Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու հարում այնքան մինչև համասեռ և թանձր զանգված ստանանք։ Այնուհետև լցնում հերմետիկ ամանի մեջ և սառեցնում։
shokolade-napoleon-13
Առանձնացում ենք 5 ճաշի գդալ կրեմ կողքերին քսելու համար։ Պատրաստի շերտերն առատորեն պատում ենք կրեմով և դնում մեկը մյուսի վրա։shokolade-napoleon-14
Ապա առանձնացված կրեմով պատում ենք տորթի կողքերը և վերին շերտը: Տորթի վերին շերտը և կողքերը պատում ենք փշրանքով։ Տորթը ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն ենք դնում և 4-5 ժամով տեղափոխում սառնարանը։
shokolade-napoleon-15
Յուղաթղթից կտրում ենք տորթի տրամագծին համապատասխանող շրջան։ Այդ շրջանի վրա փաթիլի տեսքով կտրվածքներ ենք անում:
shokolade-napoleon-16
Փաթիլը դնում ենք տորթի վրա և շաքարի փոշի ցանում։ Այնուհետև յուղաթուղթը հեռացնում ենք զգուշորեն, որպեսզի պատկերը չաղավաղվի։
shokolade-napoleon-17
Բարի ախորժակ։
shokolade-napoleon-18

Սիրելիներին ուրախացնելու համար անպայման պետք է այսպիսի նապոլեոն պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել