Տնտեսական տարվա անկայուն մեկնարկն իր հետքը թողեց նաև զբոսաշրջության ոլորտի վրա: Ճիշտ է, այս ոլորտի տարին աճով է ամփոփվել, բայց տուրիստական հոսքերը 2014թ.-ի համեմատ պակաս են եղել։ Մասնավորապես՝ նվազել են ՌԴ-ից արտագնա այցելությունների թիվը 33-34 տոկոսով, այն պարագայում, երբ Հայաստան զբոսաշրջային հոսքերի 40 տոկոսը հենց ՌԴ-ից են։
Վերը նշվածի հետ մեկտեղ հարկ է նշել, որ սկսվել է Իրանից զբոսաշրջային հոսքերի թվի վերականգնումը։ Տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի անկման պատճառով վերջին տարիներին դեպի Հայաստան նվազել էին Իրանից արտագնա զբոսաշրջիկների թիվը, ինչը, սակայն, նախորդ տարվանից վերականգնվում և նույնիսկ աճ է արձանագրում։
2011թ.-ին ՀՀ այցելել էին շուրջ 130 հազար իրանցի, սակայն 2012թ.-ին ու 2013թ.-ին այդ թիվը դարձել էր համապատասխանաբար 110 և 95 հազար:
Հատկանշական է, որ Իրանում իրավիճակի որոշակի կարգավորումից հետո վերջինիցս Հայաստան այցելուների թիվը հասավ 2012թ. մակարդակին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել