Հայկական ժամանակակից կինոկատակերգությունները մեծ ժողովրդականություն են վայելում հանրության շրջանում՝ մարդկանց գրավելով դեպի կինոթատրոններ: 2015թ-ին նկարահանված նոր կինոկատակերգությունը նախքան մեծ էկրան բարձրանալն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Այդ հետաքրքրությունը պատահական չէր, քանի որ ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի աշխատանքներին բոլորն են ծանոթ, իսկ գլխավոր դերակատարներ Արամ MP3-ին և Աննա Գրիգորյանին բոլորն են ճանաչում ու սիրում: «ԷԼ Style»-ը, չսպասելով ֆիլմի պրեմիերային, որոշեց իր ամանորյա համարի շապիկը տրամադրել հենց գլխավոր դերակատարներին՝ նկարահանելով տոնական ու գունագեղ մի ֆոտոշարք, որը լի է ուրախ տրամադրությամբ և դրական հույզերով: Իհարկե, չմոռացանք նաև հարցազրույցի մասին, որի ընթացքում Արամը, Աննան և Հրանտը ներկայացրին մանրամասներ իրենց համատեղ աշխատանքի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

COVER oborot

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել