Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին ընկած էր գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում են նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել