Խոսելով Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվության մասին` ՕԵԿ ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը հայտարարում ա. «Ո՞վ է պատասխանատու մարտի 1-ի համար... հաստատ Նիկոլ Փաշինյանը չէր, ոչ էլ մի քանի ազնիվ գործիչներ, որոնք հետագայում հայտնվեցին բանտերում»: 
Վերլուծելով ասվածը` ստացվում ա, որ բանտում հայտնվածները ազնիվ գործիչներ էին: Այսինքն`կամա, թե ակամա ԱԽ քարտուղարը բանտում հայտնվածներին, այդ թվում՝ Ն. Փաշինյանին, որպես քաղբանտարկյալներ ա ներկայացնում, հակառակ դեպքում` ազնիվ գործիչները ի՞նչ գործ ունեին բանտում: 
ԱԽ քարտուղարը մոռացե՞լ ա, որ իր անձը քննադատողները ու իրեն ազգային դավաճանության մեջ մեղադրողները հենց բանտում հայտնվածներն էին, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանը, ինչպես ինքն ա փորձում տարիներ շարունակ ներկայացնել: 
ԱԽ քարտուղարի հայտարարությունը էժանագին մեսսիջ հանդիսանալուց բացի, իրենից ոչինչ չի ներկայացնում: Դա իրականում ընդամենը Տեր-Պետրոսյանին մեկուսացնելու համար արված էժանագին հերթական հայտարարությունն ա` ակնկալիքով, որ «դրական» արձագանքներ կլինեն «հասցեատերերից»: 

Վերջում, նման նպատակներ ունեցողներին հիասթափեցնելու համար հարկ է մեջբերել Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որը ասվել ա դեռ 2008թ.-ին. «Եթե իմ կողքին ոչ ոք չմնա անգամ, երբեք չեմ նահանջելու... և ես վստահ եմ, որ մենք այս երկրում անպայման հաստատելու ենք օրենքի իշխանություն...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել