Պատերազմի մասին պետք է գրել և խոսել ամենայն լրջությամբ, զսպվածությամբ և զգուշավորությամբ, որպեսզի տեղ չտրվի խուճապի, դեպրեսիայի և այլ բացասական երևույթների, ինչին նպատակաուղղված է նաև մեր հակառակորդի աշխատանքը... Սահմանից հայ-ադրբեջանական շփման գծից տեղեկատվությունը պետք է ֆիլտրվի մանրակրկիտ՝ տեղադրվեն միայն ու միայն ստուգված փաստեր, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Զերծ մնացեք չստուգված կայքերից, ֆեյքերից որևէ տեղեկատվությունից, քանի որ այն կարող է միտումնավոր տեղադրվել նույնիսկ մեր հակառակորդների կողմից... Այս օրերին զգույշ եղեք նաև տնտեսական, բանկային ինֆորմացիայից, քանի որ տեղեկատվական դիվերսիան կարող է հարվածել նաև այդ ոլորտին։ Այսօր մեզ առավել քան երբևէ պետք է միասնականություն, աջալրջություն, խոհեմություն, քանի որ մարտահրավերներն ավելի քան ուժեղ են և արդեն լիովին այլ... Մի՛ տեղադրեք որևէ լուսանկար սահմանամերձ շրջաններից, մի՛ նշեք ձեր գտնվելու վայրերը, մի՛ տեղադրեք զինվորական համազգեստով, տեխնիկայով որևէ նկար` որպեսզի որևէ մի տեղեկատվություն չտաք հակառակորդին.... Կրկին հիշեցնեմ` պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաև համացանցում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել