Երևան, Հայաստան
18° Ց: 27°   Գ: 12°
23.12.2012  12:20

Պատրաստում ենք հայկական փախլավա

Սիրում եմ Արեւելքը

Ամանորը մոտենում է, ուստի, համոզված եմ, որ բոլորի տներում իշխում է նախատոնական տրամադրությունը: Մեզնից շատերի սիրելի ամանորյա աղանդերը հայկական փախլավան է, մեր տատիկները եւ մայրիկները անգիր գիտեն դրա պատրաստման եղանակները, իսկ նրանց համար, ովքեր չգիտեն, ես գտել եմ բաղադրատոմսը.

Բաղադրիչներ.

Խմոր.
շաքարավազ – 1 բաժակ,
հալած յուղ – 200 գ,
ձու – 5 հատ,
կաթ – 1 բաժակ,
խմորիչ – 25 գ,
ալյուր – 800-900 գ,
միջուկ.
շատ մանր կտրատած ընկույզ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
հիլ – 25 հատ աղացած,
օշարակ.
մեղր – 500 գ,
կարագ – 400 գ,
Խմորիչը կաթին խառնել, թողնել բարձրանա: Ալյուրը մաղել, ավելացնել շաքարավազի հետ հարած ձուն, կաթը: Խմորը հունցել, այն պետք է շատ պինդ չլինի: Թողնել մի քսան րոպե, հունցել, էլի քսան րոպե թողնել: Բաժանել չորս մասի: Ամեն գունդը բացել, վրան կարագ քսել: Խմորները դնել իրար վրա, գլանաձև փաթաթել, չորս մասի բաժանել: Նորից չորս շերտ բացել: Երեք անգամ բացել, ամեն անգամ կարագ քսել: Խմորը դնել տապակի վրա, յուղել, դնել միջուկի 1/3 մասը, հաջորդ շերտով ծածկել: Վերևի շերտին հարած դեղնուց քսել, դնել ոչ շատ թեժ ջեռոցը: Երբ վրայի շերտը չորանա, 10-15 րոպե հետո, հանել, փախլավաձև կտրատել, վրան յուղ լցնել այնպես, որ արանքները լցվի, նորից դնել ջեռոցը: 10-15 րոպե անց հանել, մեղր լցնել: Յուղն ու մեղրը հաջորդաբար լցնել փախլավայի վրա, կրկնել չորս անգամ ամեն տասը րոպեն մեկ: Թխվելուց հետո հանել, թողնել, որ յուղն ու մեղրը ներծծվեն: 

Բարի ախորժակ:

Շնորհակալություն http://armmenu.com/ կայքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 6837 անգամ



Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика