Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ասեմ. մի կողմից` մարդու կայացածության, խելացիության ու պրոֆեսիոնալության, մյուս կողմից` լիբերալ աշխարհայացքի միջև համարյա ուղղակի կապ կա: 3-4 տարի լրագրող եմ աշխատել, 2 համալսարան եմ փոխել, մի խոսքով` հազարավոր մարդկանց հետ եմ շփվել, որոնք հավակնում են համարվել ինտելեկտուալ: Ինչքան խորն է մտածողությունը, ինչքան ավելի պրոֆեսիոնալ են, նույնիսիկ, ինչքան ավելի հաջողակ են, այնքան ավելի ընդգծված է ազատական մտածողությունը: Եվ հակառակը, ինչքան ավելի մակերեսային են, բարդույթավորված, պրոֆեսիոնալությունից հեռու (բայց ամեն ինչից «հասկացող»-խոսացող), էնքան ավելի պահպանողական ու «ազգայնական»: 

Հայաստանի քաղաքական գաղափարախոսական հարթությունում դոմինանտը այսօր հենց էս երկու հոսանքներն` իրենց ներկայացուցիչներով. ազգայնական-պահպանողականներ, որոնք ցանկացած նոր միտք (եթե այն մոռացված հինը, կամ կոմունիստականը չի) համարում են հատուկ հայ ազգի կործանման համար աշխարհի կամ մասոնների մոգոնած հնարք և ազատականներ, որոնք աշխատում են ժամանակակից ինստիտուտներով մրցունակ պետություն կառուցելու և նոր մտքեր զարգացնելու ուղղությամբ: Խոսքս չի վերաբերում մինչև 20-22 տարեկաններին (ես էլ 15-16-ում նացիոնալիստ էի :) ), որոնց խելոքացող ու հաջողակ հատվածը, վաղ թե ուշ, հրաժարվում են ազգայնականությունից ու պահպանողականությունից: 

Շանթ Հարությունյանն է իմ համար չափազանց տաղանդավոր ազգայնական, էն էլ, եթե չեմ սխալվում, ինքն ա իրան ազգայնական համարում, ես իրա գաղափարներն ու մտածողության խորությունը ոչ մի ձև չեմ կարողանում անգամ մոտեցնել մեզանում տիրապետող ազգայնական-պահպանողականությանը: Իհարկե, նենց չի, որ ազատականները շատ են (ընդհանուր թվով նրանք տասնապատիկ զիջում են ազգային պահպանողականներին): Բայց, բնականապար, նրանք շատ վառ ու ազդեցիկ անհատականություններ են և իմ բախտը բերել է ու հպարտ եմ, որ կարողացել եմ անձամբ շփվել, ասենք, այնպիսի տաղանդավոր պրոֆեսիոնալների հետ (մեղմ ասած), ինչպիսիք են էդվարդ Սանդոյանն ու Հրանտ Բագրատյանը: Դե, ընկերներիս մասին խոսք չկա, իհարկե :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել