Տեր-Պետրոսյանը թեև չասաց որևէ նոր բան, որը որ դեռ չէր ասել (նրա ելույթներն ու հարցազրույցները բաց չթողածները կհաստատեն սա), բայց քաղաքական "մեսիջ" ելույթում, կարծում եմ, կար, ինչը մեծացրեց նրա առաջադրման հավանականությունը: Մեսիջը նախ և առաջ ուղղված էր "արևմտամետության" պատրվակով ՀԱԿ-ից առանձնացածներին` Արամ Սարգսյանին, Արարատ Զուրաբյանին և այլոց, ինչը մրցունակության հավակնող նախընտրական կամպանիա վարելու տեսակետից կարևոր է: Այսինքն` փորձ է արվում այս մարդկանց, ուժերին կրկին իր շուրջը համախմբել, իսկ ավելի ընդհանուր` «պահել քաղաքացիական հասարակությունը ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ սենց Արևմուտքին քննադատելով» (Զուրաբյանի գաղտնալսված խոսքից բառացի մեջբերում :) ): 

Ինձ թվում է` այսօրվա ելույթը «գնացողի» ելույթ չէր (էլի, 88-ից սկսած նրա խոսքը բաց չթողածները, երևի համաձայնեն ինձ հետ :) ) ու եթե հաստատ որոշած լիներ չառաջադրվել, այսօր դա հայտարարելու ամենալավ առիթն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել