Լավ օրից չէ, որ Ադրբեջանը սահմանի վրա համը հանում է: Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 47%-ով, իսկ ԿԲ միջազգային պահուստները գտնվում են կրիտիկական մակարդակի վրա: Անցումն ազատ լողացող փոխարժեքին ու մանաթի կտրուկ արժեզրկումն առաջիկա օրերին բերելու են զգալի գնաճի ու խուճապի հանրության շրջանում, ինչը նոր արժեզրկման է բերելու: Երկրի ներսում առաջ եկող սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներից շեղելու լավագույն տարբերակը Ղարաբաղի թեման շատ տաք պահելն է, ինչը տեսնում ենք վերջին օրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել