1. Կոճապղպեղով (իմբիր) թեյը պաշտպանում է բակտերիաներից և վիրուսներից: Ճապոնացիներն այն օգտագործում են հում ձկան հետ և վարակվելուց չեն վախենում: Սառնամանիքներին այն ոչ միայն տաքացնում, այլև սպանում է վիրուսներին: Կարելի է օգտագործել թե՛ թարմ, թե՛ չորացրած տեսքով: Երբ թեյը փոքր-ինչ սառի, կարելի է կիտրոն և մեղր ավելացնել:
2. Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը, պաշտպանել սիրտն ու անոթները: Ապացուցված է, որ օգտակար է միայն խորհուրդ տրվող չափաքանակը:
3. Մասնագետներից ոմանք համոզված են, որ օրգանիզմի դիմադրողականությունն ամրապնդելու համար հարկավոր է կոփել օրգանիզմը: Դրան հասնելու համար հարկավոր է ամեն երեկո կարճ ժամանակով ոտքերը դնել սառը ջրով թասի մեջ, այնուհետև դրանք չորացնել չոր սրբիչով և բրդե գուլպաներ հագնել: Եվ այսպես՝ ամեն երեկո:
4. Սննդի մեջ հարկավոր է կծու համեմունքներ ավելացնել, դրանք թուլացնում են արյունատար անոթները և իջեցնում արյան ճնշումը: Համեմունքներից ամենաուժեղ ազդեցությունն է ունենում սխտորը, որին նույնիսկ «աղքատների հակաբիոտիկ» են անվանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել