Կիսապատերազմական իրավիճակում գտնվող ցանկացած պետություն պետք է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահի այն բնակավայրերն ու բնակիչներին, ովքեր անմիջապես «կրակի տակ» են գտնվում:
Հայաստանի «ամենաանհանգիստ» մարզերից մեկը Տավուշն է: Ընթացիկ տարում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը պարբերաբար լարվում էր: Տավուշի սահմանամերձ համայնքներն այս տարվա հունվարի 5-12 ընկած ժամանակահատվածում հակառակորդի գնդակոծության հետևանքով կրել էին նյութական մեծ վնասներ: Սա պահանջում էր շուտափույթ լուծում:
Այս ամենը հաշվի առնելով՝ անցնող տարում գործադիրը որոշում էր կայացրել գնդակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին ցուցաբերել պետական աջակցություն: 2015 թվականի առաջին եռամսյակում Տավուշի մարզպետարանին հատկացրել էր մոտ 6.5 մլն դրամ 134 բնակչի գույքի կորուստը վերականգնելու համար: Բացի դա չմոռանանք, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը, որի նպատակով էլ հատկացվել է 928 մլն դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել