Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ), 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել