Ընենց տպավորություն ա, որ կամ մեծ հերոսություն ենք արել, որ մնացել ու ապրում ենք Հայաստանում, կամ անճար ենք, դրա համար չենք գնացել։ Այ մարդ, մենակ 3 անգամ ամերիկաներում եմ եղել, եվրոպաների մասին էլ չեմ ասում։ Ու ամեն անգամ ինձ տուն բերողը հո մենակ ինքնաթիռը չի եղել. Իմ ծնողներն են եղել, էրէխեքս, ընկերներս, տո մուննաթով հարևանս ու չար ուսանողս։ Եվ էսպես շարունակ։ Ու երբ էս բոլորը գումարում ես իրար, ակամայից հասկանում ես С чего начинается Родина!
Խառը ժամանակներ են։ Գնում եք թե մնում, ձեր որոշելիքն ա, բայց էդ ամենը սուսուփուս արեք, ախպոր պես։
Հ.Գ.Եթե մի օր լսեք արտագաղթել եմ, իմացեք, սաղ էս մխտառ եղանակի պատճառով ա էղել։ Ես մրսկան եմ)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել