ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի մասին։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,-նշել է Ուորլիքը։
Ջեյմս Ուորլիքը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներն ավելի ուշ հանդես կգան գագաթնաժողովի մասին հայտարարությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել