Որպես աշխարհի ամենաքաղաքականացված ազգության ներկայացուցիչ՝ ես էլ մի բան ասեմ էլի, էս աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ադրբեջանի՝ ավելի ակտիվության ու դրա ֆոնին էլ՝ Ռուսաստանին Ֆարերյան կղզիների տեղը դնողների համար... Այսքան ժամանակ տարատեսակ մեկնաբանություններ եմ կարդում ու հա ասում եմ՝ դեռ չխոսեմ, տեսնեմ՝ սենց ազգս ինչքան կշարունակի... Խոսքս վերաբերում է տարածաշրջանում և, մասնավորապես, հենց կոնկրետ Հայաստանի և հայ-ադրբեջանական լարվածության առումով Ռուսաստանի դերակատարությունը նսեմացողներին: Ձեր ցավը տանեմ, ախր մենակ մեծ-մեծ խոսելով չի է, մենակ դա ենք կարողանում անել է ախր... Ոնց կարդում ես, գրում են՝ տո Ռուսաստանն ո՞վ դառավ որ… Տո Ռուսաստանին ինչի՞ ենք է բանի տեղ դնում.. Տո Ռուսաստանը պատմականորեն միշտ մեզ «քաշել ա»... Տո Ռուսաստանն ո՞վ ա, որ խառնվում ա մեր երկրի գործերին... Տո մենք առանց Ռուսաստան էլ մեր հարցերը կլուծենք... Բայց, ձեր հոր Աստծուն մատաղ, մի մոռացեք, որ Ռուսաստանն աշխարհի երկու հզորագույն գերտերություններից մեկն է, որի հախից նույնիսկ Միացյալ Նահանգները չեն կարողանում գալ... Էդ մեր մի թիզ Հայաստանն էդ ե՞րբ էդպես հզորացավ, վրաներս խաբար չկա: Էլի հարգենք մեր երկիրը, էլի ուզենք ինքնուրույնություն, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ! Բայց բերեք գիտակցեք, վերջապես, որ ինչքան էլ պատմականորեն ռուսները մեզ «թողել են բոՌտին», մենք ուզե՜նք, թե չուզե՜նք, իրա տիրապետության տակ ենք: Ախր դժվար ա՞ գիտակցել, դժվար ա՞ մի հատ շուրջ բոլորը նայել հենց Հայաստանում... Հայկական ի՞նչ ունենք, ո՛վ իմ հայ ազգ: Մի հատ ասեք: Ամեն բան ռուսներինն ա! Ցանկացած վայրկյանի մտքներով անցնի՝ օդերը կփակեն բիբլիական Արարատի հայացքի ներքո սփռված մեր երկրի... Թուրքիայի նման ուժեղ երկիրն է էս պահի դրությամբ վախենում սուր առճակատման գնալ Ռուսաստանի հետ ախր (հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակն ունեցող երկրորդ պետությունն է ԱՄՆ-ից հետո): Բերեք ազգովի թարգենք էդ ծայրահեղական հայրենասիրությունը, քանի որ իրատեսությունից լավ բան գոյություն չունի էս աշխարհում: Միանշանակ է, որ ծայրահեղ վտանգի պահին բոլորս էլ կանգնելու ենք մեր երկրի ու նրա անվտանգության համար! Սա հայերին բնորոշ հատկանիշ է! Բայց, ցավոք, բնորոշ է նաև մեծ-մեծ խոսելը... Եթե մեկը նման մի բան է ասում, սկսում են պիտակավորել… ռուսամետ ես, Ռուսաստանի ստրուկն ես ու եսիմ ինչ… Կներեք արտահայտությանս համար, բայց մեր պետությունն է Ռուսաստանի ստրուկը դարձել… Ու էլ ավել բաներ չխոսենք, ախպոր նման: Միայն ցանկանանք, որ սահմանում հանգիստ լինի (պատերազմ չլինել չեմ ասում, քանի որ մենակ մի դեպքում հավերժ կավարտվի էս հակամարտությունը), մեր ջահել տղեքն ամեն օր չզոհվեն, ու նաև՝ որը ոչ պակաս կարևոր է՝ խաղաղություն ցանկանանք տարածաշրջանին, որտեղ բախտի քմահաճույքով աշխարհագրորեն տեղակայված է մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել