Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Բեռնում տեղի ունեցող հանդիպմանը: Այս մասին ամերիկացի համանախագահը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին՝ Բեռնում»,- նշել է Ուորլիքը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից: Ավելի վաղ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ևս մեկ գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կլինեն առարկայական քննարկումներ:

Embedded image permalink

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել