Ամբողջ գիշեր Արցախից նորություններ էին գալիս։ Շատ լարված է եղել վիճակը։ Առավոտյան 3֊ի կողմերն ասեցին, որ զոհ ունենք (Աստված հոգին լուսավորի)։ Տղան Ասկերանից է։ Հետո՝ երկու թեթև վիրավոր։ Թշնամին ինչ ասես օգտագործում էր. տանկեր, ականանետեր, հրթիռներ։ Դիվերսիոն փորձեր են եղել։

Հետո ասեցին, որ Սեյրան Օհանյանն է դիրքեր գնացել։ Տղերքն ահագին ոգևորված էին։ Գիշերվա կեսին չէին սպասում, որ նախարարն այդ պայմաններում կգնա այնտեղ։ Մերոնց պատասխան գործողությունների արդյունքում առնվազն երկու շուն են սատկել։
Այսօր շատ կարևոր օր է։ Տեսնենք, թե ոնց կլինի Բեռնում ու սահմանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել