1. Թուրքիայի հարցերով փորձագետ Սադեղ Մալեքի. «Իրանը տարածաշրջանում ստանձնել է ճգնաժամերի լուծման առաքելություն, իսկ Թուրքիան զարգացնում է ճգնաժամեր ստեղծելու քաղաքականություն՝ լրջագույն հարված հասցնելով թուրք-իրանական հարաբերություններին, խնդիր, որն Իրանը պարտավոր է վաղ թե ուշ լուծել»:
2. ԻԻՀ տարածաշրջանային ռազմավարության հարցերով փորձագետ, ՀՀ-ում ԻԻՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնի. «Թուրքիան ոչ միայն իրավունք չունի, այլև չի կարող խախտել Իրաքի միասնականությունը. Իրանը, ինչպես նախկինում թույլ չտվեց Իրաքին իրականություն դարձնել սեփական ծավալապաշտական նկրտումները, այնպես էլ Թուրքիայի ձգտումներն է զսպելու: Մասնատված Իրաքն Էրդողանի համար երազանք է և շարունակելու է մնալ երազանք»:
3. ԻԻՀ-ում Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ արտաքին քաղաքականության հարցերով փոխտնօրեն Հոսեյն Մալաեք. «Ներկայումս Իրանի առջև երկու պատնեշ գոյություն ունի՝ մեկը Սաուդյան Արաբիան է, մյուսը՝ Թուրքիան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել