Այսօր մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբրև ԲՀԿ Աշտարակի կառույցը, որն, ի դեպ, մայիսյան ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց ՀՀԿ-ին, պառակտման փուլում է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին 1lur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Աշտարակ քաղաքի ԲՀԿ կառույցի ղեկավար Բազմասեր Առաքելյանը. «ԲՀԿ Աշտարակի կառույցն ընկերության վրա հիմնված, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին մշտապես կանգնած և ողջամիտ մարդկանցով համալրված ամուր հիմքերի վրա ստեղծված կառույց է, որն, ի դեպ, իր խոսքն ասաց ԱԺ ընտրություններում: Ինչ վերաբերում է կառույցի պառակտմանը, մեկի գնալով մեր կուսակցությունում հազարն ավելանում է, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշն ավելի է բարձրանում: Քաղաքականությունը մաթեմատիկա չէ, որ 100-ից հանենք 1, ստացվի 99-ը, այս պարագայում 8000-ից հանած 1 ստացվել է 10000: Իսկ լուրի այդ հատվածը պատկանում է հումորի ժանրին և ծիծաղ է առաջացնում աշտարակցիների շրջանում»:
1lur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել