Այդ իսկ պատճառով 2013 թ.-ի հուլիսի 13-ին ԱՄՆ-ի քարտուղարությունից անանուն պաշտոնյաների հղումով «CNN»-ի ստացած հայտարարությունը, որն ուղիղ մատնացույց էր անում Իսրայելի վրա, անհարմար վիճակի մեջ դրեց երկու կողմերին: Իսրայելում ապշած էին մնացել գործընկերոջ դավաճանությունից:
Ցավոք, Օբամայի քարտուղարության օրոք դաշնակցի գաղտնիքների արտահոսքը մումուլ սովորական էր դարձել: Նույնը տեղի ունեցավ 2013 թ.-ի մայիս ամսին: Հաջորդ օրը «CNN»-ի այն նույն թղթակցուհին, հղում անելով պաշտոնական անանուն աղբյուրներին, հայտնեց այն մասին, որ օդային հարձակումների ետևում Իսրայելն է կանգնած: Ի պատասխան Իսրայելի զարմանքին՝ ամերիկյան քարտուղարությունը ներողություն է խնդրում և խոստանում, որ այս հարցը կլուծի, և այլևս այսպես չի անի: Այս անգամ նրանք ուղիղ մեկ շաբաթ դիմացան:

Սրանից ավելի շուտ՝ 2012 թ.-ի գարնանը, Օբաման տարածում է Իսրայելի և Ադրբեջանի միջև գաղտնի համաձայնագիրն այն մասին, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում իրենք կօգտագործեն կովկասյան պետության օդանավակայանները: Ադրբեջանին դավաճանելով և խիստ գաղտնի տեղեկությունը տարածելով՝ Օբաման տապալեց Իրանի միջուկային ծրագրին օդային հարձակումների պլանեը:
Մայիսյան արտահոսքը, հավանաբար, մերձարևելյան դաշնակցի անկախ քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջնորդների դժգոհությունը պիտի ցուցադրեր: Հնարավոր է, որ վերջին զրպարտման պատճառն այդ նույնն էր:

Շարունակելի...

ԱնԷքսուս
«9tv.co.il»
Александр Непомнящий

..նախորդ թարգմանությունը՝
https://www.facebook.com/photo.php?fbid=904260946348407&set=a.482894991818340.1073741843.100002935298719&type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=903941433047025&set=a.482894991818340.1073741843.100002935298719&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել