Կոնվերս Բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան: Բանկի գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկներն այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով: «Ակցիան արդեն ավանդական է դարձել մեզ համար: Երեխաները մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Այս տարի մենք արդեն մասնակցել ենք բարեգործական միջոցառումների՝ հանձնելով արյուն լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև աջակցել ենք 7 անապահով ընտանիքների երեխաներին Գյումրի քաղաքում: Մեր աշխատակիցների և հաճախորդների ակտիվ մասնակցությամբ «Դարձիր Ձմեռ պապ»-ն այս անգամ կայցելի Կապան»,- պատմում է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Ծրագիրը նախատեսված է «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուրը կարող է տոնածառից վերցնել բացիկ և կատարել երեխայի ցանկությունը: Բանկի հաճախորդները և աշխատակիցները կարող են նվերները թողնել տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին`

ՀՀ 1930036912207200

Ակցիայի մասին` www. conversebank.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել