the-telegraphy-putin-u53540-1Aadmag.am-ը գրում է.

«Վլադիմիր Պո՞ւտին, թե՞ Դունքան Մաքլաուդ», – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծագման մասին անսպասելի հարց են տվել բրիտանական «The Telegraph» պարբերականի լրագրողները։ Թերթի աշխատակիցները գտել են 1920 և 1941 թթ. լուսանկարներ, որոնցում պատկերված են ռուս առաջնորդին կասկածելիորեն նման մարդիկ։

Հնարավոր բացատրությունների որոնումները, սակայն, լրագրողներին շատ հեռու են տարել, և նրանք սկսել են երևակայական վարկածներ առաջ քաշել՝քաղաքական գործչի ոչ երկրային ծնունդից մինչև անմահություն։ Դարերի խորքից վախեցած անգլիացիներին նայող Պուտինի երկվորյակների առեղծվածը լուծելու համար «The Telegraph»-ն իր հետաքննությանն է ներգրավել «Թվիթթերի» օգտատերերին։ Խմբագրությունն իր հետևորդներին առաջարկել է պատասխանել «Անմա՞հ է արդյոք Պուտինը» հարցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել