«Հանրապետություն» կուսակցությունը իր համագումարին չի հրավիրել ՀՀՇ-ին, ՀՀՇ-ն էլ` «Հանրապետության»-ը: Արամ Սարգսյանը դա բացատրել ա նրանով, որ չեն ուզեցել ո՛չ ՀՀՇ-ին անհարմար վիճակի մեջ դնել, ո՛չ էլ իրենք անհարմար վիճակում հայտնվեն, քանի որ համագումարին նաև ՀՀՇ-ին պիտի քննադատեն: 
Հարց ա առաջանում. կոնկրետ ՀՀՇ-ին ինչո՞ւ պիտի քննադատեն: ՀՀՇ-ին քննադատելուց` պիտի քննադատեն 90-ականների ժամանակահատվածի գործունեության համար (ուրիշ ժամանակահատվածի համար քննադատելը, մեղմ ասած, անլրջություն ա): Մյուս կողմից էլ, «Հանրապետություն»-ը 2007թ.-ից սկսած ՀՀՇ-ի հետ 4 տարուց ավել թև թևի մտած երթեր էր անցկացնում ու հանրահավաքներ էր կազմակերպում: 
Հիմա, հանկարծ, խոսելու թեմա ունենալու համար հիշեցին, որ ՀՀՇ-ն դեռ քննադատվելու տեղ ունի՞: Չհաշված էն, որ 90-ականների մասով քննադատել նշանակում ա քննադատել Տեր-Պետրոսյանին, իսկ էս դեպքում էլ ո՞վ էր 4 տարի շարունակ հանրահավաքից հանրահավաք հայտարարում, որ Տեր-Պետրոսյանից հեռատես ու խելացի քաղաքական գործիչ ինքը չի ճանաչում, ու «Լևոն» վանկարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել