Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, զբոսաշրջիկների թիվն այստեղ գնալով ավելանում է:
Տարին տուրիզմի տեսանկյունից Արցախի համար կարելի է համարել հաջողված: Ընդանուր առմամբ Արցախ է այցելել 16 հազար զբոսաշրջիկ:
Խոսքը գնում է իհարկե նրանց մասին, ովքեր մուտք են գործել՝ ձեռք բերելով վիզա: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիներն այստեղ ներառված չեն:
Տոկոսային առումով Արցախում այս տարի գրանցվեց 12 տոկոսանոց աճ տուրիզմի ոլորտում:
Հաշվի առնելով երկրի ենթակառուցվածքների և հյուրանոցների ապահովվածությունը` տուրիստների թվի աճը սպասելի էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել