Վլադիմիր Պուտինին շրջապատող անձի պաշտամունքն ավելի ու ավելի է աճում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նրա համարձակ ելույթներն ու ակտիվ կյանքի մասին վկայող լուսանկարները ոգեշնչում են շատերին։
Իսկ այժմ համացանցում է հայտնվել Ռուսաստանի 63-ամյա նախագահի լուսանկարը երկու այլ տղամարդկանց լուսանկարների կողքին, որոնցից մեկն արված է 1920թ.-ին, մյուսը՝ 1941թ.-ին։
President Putin Years Vladimir
Ինչպես երևում է, որոշ մարդիկ կարծում են, թե Պուտինն իսկապես անմահ, ամենակարող առասպելական արարած է, ով մեր մոլորակի վրա է ապրում արդեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ։ Դրա մասին են վկայում համացանցում տարածված այս լուսանկարի տակ օգտատերերի կողմից թողնված մեկնաբանությունները։

Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել