Հարգելի՛ լրագրող-գործընկերներ, թեև այսօր մեր պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրել ենք հանգամանալից ու սպառիչ հաղորդագրություն դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում կայանալիք արտագնա նիստի վերաբերյալ, և զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվությունն արդեն տարածվել և հասանելի է հասարակությանը, այնուամենայնիվ, հարկ եմ համարում մի փաստ առաձին շեշտադրել՝ թյուրընկալումներից խուսափելու և ապատեղեկատվության առիթ չթողնելու նպատակով:
Այո՛, ռուսական ռազմաբազայի՝ դատավարության համար առանձնացված տարածքում տեղադրվել է երկու վրան. մեկը հատկացվելու է ԶԼՄ-ներկայացուցիչներին, մյուսը՝ դատավարությանը ներկա գտնվել ցանկացողների համար: Սակայն սա չի նշանակում, թե լրագրողները դատավարությանը հետևելու են միայն վրանում տեղադրված հեռաուստաէկրանից: Ո՛չ: Ինչպես նշված է ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ՝ դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է: Վրանները՝ կահավորված նիստն ուղիղ հեռարձակող էկրաններով, տեղադրվել են որպես լրացուցիչ օժանդակ տարածքներ, քանի որ դատական նիստի համար առկա դահլիճը կարող է տեղավորել սահմանափակ քանակությամբ մարդիկ:
Հարգանքով՝ Արման Խաչատրյան
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել