Անընդհատ շեփորվող «Ահաբեկչությունը չունի ազգություն և կրոն» արտահայտությունն այլևս կորցրել է իր արդիականությունը։
Նամանավանդ, երբ դա հնչում է ահաբեկիչների հետ նավթային և ռազմական գործարքի մեջ մտած Թուրրքիայի նախագահի, վերջինիս սատարող ՆԱՏՕ-ի անդամների շուրթերից:
Ահաբեկչությունը գուցե ազգություն ու կրոն չունի, բայց ունի այնպիսի վերազգային ու վերկրոնական հիմքի վրա ձևավորված փոխհամաձայնեցված շահերի համակարգ, որն ազգերին ու կրոններին մասնակից է դարձնում միջնադարյան կարգեր և դեգեներացիա բերող ահաբեկչություն կոչվող առքուվաճառքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել