Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով՝ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են:
Մասնավորապես, 9.4 տոկոսով նվազել են բանջարեղենի և կարտոֆիլի գները: Ծաղկակաղամբն էժանացել է 42 տոկոսով, կաղամբը՝ 11.3, իսկ բողկը` 4 տոկոսով:
Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մանդարինն էժանացել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկը՝ 26.8, արքայանարինջը՝ 25.5, նարինջը` 13.6, կիտրոնը՝ 9.6, նուռը՝ 4.1, ադամաթուզը՝ 0.8 տոկոսով:
Մսամթերքի գները նույնպես նվազել են: Շուկայում 1.2 տոկոս գնանկում է գրանցվել: Մասնավորապես խոզի, ոչխարի և տավարի մսի գները նվազել են համապատասխանաբար 7.4, 2.1 և 1.3 տոկոսով:
Շարունակելով հետևել ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներին՝ կտեսնենք, որ այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2, ձկնամթերքի 0.1, հրուշակեղենի 0.1 տոկոս գնանկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել