Մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պիտի ոչ թե հասարակական լինեն, այլ` հասարակական-քաղաքական: Եթե հասարակական կազմակերպության լիազորությունների մեջ չի մտնում, կամ կազմակերպությունը խուսափում ա քաղաքական գնահատականներ տալ ինչ-որ հարցերի, ապա այդ կազմակերպությունը ընդամենը ձևական կառույց ա, որը գռանտակերությունից ու սեփական PR-ից բացի ոչնչով չի զբաղվում ու չի էլ կարա զբաղվի, լավագույն դեպքում ընդամենը որոշակի տեղեկատվական աղբյուր կարա հանդիսանա՝ այն էլ սեփական շահից ելնելով: 
Հայաստանյան իրականության մեջ անվիճելի կերպով տարածում ունեն հենց այսպիսի հասարակական կազմակերպությունները, որոնք, սեփական շահից ելնելով, պատրաստ են խաղալ ցանկացած դաշտում:
Եթե ոչ մարդու իրավունքները, ապա էլ ի՞նչը կարա հանդիսանա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հիմք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել