Որոշ բարեկամներիս խնդրանքով, փորձելու եմ բացատրել նախ թե ինչպես են անցնում քաղաքական ընտրություններն Ֆրանսայի մեջ, դրանց կերպը եւ ապա նաեւ 2015 թվականի դեկտեմբեր 6-ի եւ 13-ի Մարզային ընտրությունների մի քանի մեկնաբանություն: Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրների մեջ, որեւէ քաղաքական ըտրություն ընտրակեղծիքներով հայտնի չէ: Սա ամենեւին չի նշանակում, թե այդ կեղծիքները չկան: Դրանք կան հասարակության այս կամ այն խավին նախապես <<կաշառելու>> առումով: Դրանք կան հասարակության այս կամ այն <<ազգային փոքրամասնությանը>> կաշառելու առումով եւ այլն: Բայց նույնիսկ ա՛յս դեպքում, քաղաքական ընտրություններն հիմնականին իրականանում են ազնիվ ու անաչառ սկզբունքով: Ընտրատեղամասերի ու ընտրատարածքների մեջ աշխատում են ոչ միայն տվյալ պահին իշխող կուսակցության մեծամասնության ներկայացուցիչներ, այլ եւ ընդդիմության: Եւ որեւէ կողմին, մեծ հաշվով ձեռնտու չէ տեղամասային կեղծիքները, որովհետեւ գոյություն ունի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՈՐԵՒԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ Է: Բավական է ամենաչնչին կեղծիքի հայտանբերում, իսկույն վստահված անձը զանգահարում է այդ կազմակերպությանն ու մի քանի վայրկյան հետո դրա ներկայացուցիչները հայտնվում են կեղծիքի տեղամասում: Որովհետեւ ամեն ընտրության ժամանակ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի վերահսկիչ կազմի խմբերը անընդհատ պտտվում են քաղաքի կամ թաղամասի մեջ, այցելում են բոլոր տեղամասերն ու հատկապես տվյալ պահի ընդդիմության ներկայացուցիչներից հետաքրքրվում ընտրության ընթացքի մասին: Այս մանրամասներն ավելորդ է բացատրել, որովհետեւ Ռուսաստան կամ Հայաստան բոլորովին տարբեր <<լուծված>> ընտրության համակարգը սկսած ամենատարրական ընտրական քվեաթերթիկներից: Դեկտեմբեր 6-ին, Ֆրանսայի 13 Մարզերից 6-ի առաջատար կուսակցությունը նացիոնալ-սոցիալիստական՝ FN (բառացի թարգմանությամբ Ազգային Ճակատ, իսկ բովանդակությամբ սոցիալիստական ծրագրով կեղծ ազգայնական հակումներով Մարին Լէ Պէնի ղեկավարած կուսակցության մասին է խոսքը) կուսակցությունն էր: Իսկ մնացած 7 Մարզերի մեջ, սրանք նույնպես տոկոսային առավելություններ ունենալով երկրորդ կամ երրորդ տեղում էին եւ ուրեմն <<վտանգ>> կար, թե հնարավոր է մեծամասնաբար Մարզերն անցնեն իրենց: Եւ քանի որ Մարզային խորհուրդները զբաղվում են կրթական որոշ խնդիրներից, մինչեւ փոխադրամիջոցներն ու մարզային տնտեսական խնդիրները, ուրեմն հասկանալի էր, թե ընտրության արդյունքը միանգամայն շոշափելի պետք է լինի տվյալ մարզի բնակիչների կենցաղի վրա: Մարզային ընտրության հաղթանակի հետ է պայմանավորված նաեւ թե քաղաքական ո՛ր կուսակցությունը ավելի մեծ հեռանկարներ ունի առաջիկա նախագահական ընտրությանը: Ուրեմն, ինչ կատարվեց Ֆրանսա: Դեկտեմբեր 6-ին, ֆրանսացիների փաստորեն բավականին մեծ տոկոս քվեարկելով Մարին Լէ Պէնի <<Ազգային Ճակատի>> օգտին, ռազմվարական խոշոր խաղ խաղացին սոցիալիոտների գլխին, որ ի հարկե ռիսկի ու վտանգի մասնիկներ ուներ իր մեջ, սակայն հերթական անգամ սոցիալիստ մանկուրթներին հասկացրեց թե հասարակությունը շատ ավելի հասուն է քան իրենք որպես կուսակցություն, գաղափարախոսություն ու առավել եւս իշխանություն: Դեկտեմբեր 13-ին, երկրորդ փուլի ընտրությունների արդյունքները մեծագույն հաղթանակ էին մի քանի առումով: Նախ, Ֆրանսայի 13 Մարզերից 7-ը տնտրեց աջակողմյա թեկնածուի եւ միայն 6-ը՝ ձախակողմյա: Իսկ Մարին Լէ Պէնը, որ կրկնում եմ, թե առաջին փուլին ձայների մեծամասնությամբ առաջնորդում էր 6 մարզ՝ ընդհանրապես որեւէ մարզի մեջ չշահեց: Աջակողմյա կուսակցությունները շահեցին ամենակարեւոր Մարզերը: Առաջին, այսպես ասած բաստիոնը Փարիզն ու իր շրջակայքն են Île-de-France անունով, ապա ուրիշներ որ բնականաբար ապահովելու են առաջիկային նաեւ նախագահական ընտրության արդյունքը: Ֆրանսայի <<Հայ սոցիալիստական>> (սա իրենց ֆրանսական անունն է, որովհետեւ ինչպես ամեն մի արմատախիլ ու ապազգային կառույց սրանք երկերեսանի իրենց լարախաղացությամբ փորձում են իրենց բաժին ոսկորն ունենալ) կուսակցությունը, բնականաբար <<զորակցում>> է ֆրանսացի սոցիալիստներին ու բնականաբար նույնքան մեծ^ողբերգություն է ապրում, որքան իրենց ֆրանսացի <<ընկերները>> կարեւորագույն մարզեր կորցնելու եւ ընդհանրապես երկար ժամանակ այլեւս իշխանություն չունենալու իրենց տխուր հեռանկարով: Բայց <<հայ սոցիալիստների>> մասին մեկ ուրիշ անգամ կխոսեմ, իսկ հիմա միայն եւս մեկ նկատառում անեմ այն իսկապե՛ս երկերեսության ու կեղծիքի մասին որով <<հայ սոցիալիստները>> իրենց գոյությունը քարշ են տալիս սփյուռքի ու մասնավորապես Ֆրանսայի մեջ: Բանն այն է, որ սրանք ՀՅԴ դրսում արձանագրել են որպես վտարանդի կուսակցություն ու դրա պարագլուխները շարունակում են Ֆրանսայի պետական գանձարանից վարկեր շորթել մինչդեռ որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, թե ՀՅԴ Հայաստանի մեջ ոչ միայն վտարանդի կուսակցություն չէ, ոչ միայն ազգային ժողովի մեջ գործող կուսակցություն է, ոչ միայն նախորդ դրածո նախագահի օրորք նախարարություններ ունեցող կուսակցություն է, այլ որ շատ ավելի՛ անբարոյական խաղ է խաղում, քանի որ Հայաստանի ապօրինի իշխանությունների թիկունքին կանգնած կեղեքում ու հարստահարում է Հայաստանի ժողովրդին: Ուրեմն այս խնդիրները իսկապես աղերսում են մի առանձին խոշոր հոդված որ նախ ֆրանսերեն ու հետո էլ հայերեն հրապարակելով, պետք է անպայման նաեւ Ֆրանսայի արդարադատության ուշադրությանը արժանացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել