«Նոր Հայաստան» ճակատն արդեն մի շաբաթ է՝ Երևանի փողոցներում պահանջում է տարբեր պաշտոնյաների հրաժարականներ:
Դիցուք` Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նոր Հայաստանի» ցույցերի սկսվելու պահից ուշի-ուշով հետևում եմ պարոն Հովհաննիսյանի ելույթներին: Անկեղծ ասած այն պահից, երբ Հովհաննիսյանը սկսեց հնչեցնել անուններ՝ պահանջելով հրաժարականներ, թուղթ ու գրիչով մոտս նշումներ էին անում... և ի՞նչ պարզվե՞ց: Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի հասարակական դաշտում, ուժային համակարգերում, պետական կառույցներում չի մնացել մի մարդ, ում հրաժարականը չի պահանջել Րաֆֆի Հովհաննիսյանը: Անգամ պահանջել է միլիցիոներ, լեյտենանտ գավառցի Սահակի հրաժարականը:
Երեկ էլ Հովհաննիսյանը հայտարարել է. «Պահանջելու ենք Սերժ Սարգսյանի, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը»: Ազդեցիկ ու թիրախային կոչ էր, հիրավի: Մեր թաղի Ռուստամը, ով երկար տարիներ աշխատում է Կոնդում, որպես թաղային հեղինակություն, շատ շուտով վայր կդնի մանդատը:
Իսկ ի՞նչ է լինելու թափուր աշխատատեղերի ճակատագրերը: «Նոր Հայաստանը» մրցո՞ւյթ է հայտարարելու, թե՞ նախաձեռնության անդամները միանգամից զբաղեցնելու են թափուր աթոռները: Հովհաննիսյանն էլ իրենց թաղում կլինի «ռասփորքաների» և «նայեժաթով քումար վազվռաթ անելու» գծով պատասխանատու:
Հմայակ Հովհաննիսյանը համաձայնվել է վերցնել Բանգլադեշի շրջանը: Նա այնտեղ հունվարից աշխատանքի կանցնի որպես պալաժենեց, կզբաղվի նաև «գրեֆների դվիժենիով»: «Նոր Հայաստանի» կուլիսներում խոսում են, որ Հմայակը «վզով է» արել ֆեյսբուքյան իր էջով տարածել Զապի, Ձեդ Հասանի և Րաֆֆի Հովհաննիսյանի պատմությունները:
Երեկ երեկոյան էլ «Նոր Հայաստանի» սխոդկայի ժամանակ Անդրիասի սխալ քայլից հետո նրան հռչակել են «ֆուֆլո»: Գարեգին Չուքազսյանը թզբեխով չափալախել է Անդրիասին:
Կարծում եմ՝ պետք է սպասել դեպքերի զարգացումներին ու հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում նոր ձևավորված կառույցի ներսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել