Չէ, չէ, դուք ուրիշ բան մի հասկացեք։
Խոսքս Ռուսաստանի տարածքում 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի արարողությունների ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՐԳԵԼՄԱՆՆ էր վերաբերում՝ Թուրքիայի դեսպանատան առաջ Մոսկվայի բողոքի ցույցի արգելումից մինչև Կրասնոդարի երկրամասում հայկական հուշարձանների ապամոնտաժում, բաներների արգելում ու ցեղասպանության միջոցառումների հայ ակտիվիստ նախաձեռնողների անհատական հալածանքներ։
Հիմա նոր եմ հասկանում, որ դա «մնագաուվաժայեմիյ» պարոն Պուտինի «բազմաքայլ կոմբինացիան» էր, որ հայերին «պռախոդ տա», չէ է՜, «պռախոդից» էլ դենը տա՝ ինքը գնա նրանց համար Արարատը գրավի, հասնի Սասուն, իջնի Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան։ Ձեռքի հետ էլ Ժիրինովսկին դարձյալ «պարոն Պուտինի պռախոդով» Ստամբուլը սարքի արյան ծով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել