Չստացված հրապարակային փոքր գործիչներ կան , որոնց էվոլուցիայի քրոնոգրաֆիան իրարից գրեթե չեն տարբերվում
1. Փորձում են դուր գալ բոլորին ,ամեն առիթով շնորհավորական գրություններ են ուղարկում այնպիսի մարմիններին, որոնցից կարելի է մի բան պոկել
2. Չունեն սկզբունքներ և քանի որ չունեն սկզբունքներ մի քանի օրվա ընթացքում կարող են փոխել ոչ միայն գաղափարախոսությունը ,այեւ ազգությունն ու կրոնը:
3. Գտնում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է և իրենք քանի որ այդ քաղաքականության մի մասնիկն են իրենց համարում, աշխատում են այդ կանոնից երբեք չշեղվել, հակառակ դեպքում իրենց քաղաքականությունից դուրս կզգան:
4. Քանի որ իրենց համար ավելի կարեւոր է երեւալը, քան իրական աշխատանք անելը, իրենց աշխատանքի 95 տոկոսը սահմանափակվում է մամուլի ակումբներում ասուլիսներ կազմակերպելով, և եթե ինչ որ հրաշքով միկրո մակարդակի խնդիր են լուծում այդ խնդիրը պետք է անպայման մասս մեդիային ներկայացնեն՝ իհարկե տասն անգամ ուռճացված ձեւով:
5. Օրը երկու անգամ google search-ով որոնում է իր անունը՝ ստուգելու համար թե «ճ» կլասի կայքեր տեղադրե՞լ են իր խղճուկ տողերը:
6. Իրենք գտնում են, որ օգտագործված լինելը նորմալ է և միանգամից մի քանի կողմից գնվելու փաստը որպես մեծագույն հաջողություն են որակում՝ ամեն ինչը արդարացնելով «սա քաղաքականություն է» ճմռթված արտահայտությամբ:
Եւ այսպիսի «գործիչներն» ավելի վտանգավոր են, քան արտաքին ցանկացած սպառնալիք , որովհերտեւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով հասարակաքաղաքական աշխատանքային դաշտը ճահիճի են վերածում ՝ իրենց հույսը դնելով պոպուլիզմի միջոցով մի երկու համակիր գտնելու վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել